Загрузка...
Ողջույն, Հյուր!
       Երկուշաբթի, 20.11.17  Русский  English  Français   Español   Türkçe   ქართული   فارسی

Գլխավոր էջ » » Լրահոսից


Պուտինի և Էրդողանի դեմ առ դեմ հանդիպումը տևել է երկու ժամ
 
 


   

 

Ռուսաստանի եւ Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինի եւ Ռեջեփ Թայիփ Էրդողանի` ռուսական խոցված ինքնաթիռի պատճառով երկկողմանի հարաբերություններում ճգնաժամից հետո առաջին հանդիպման ժամանակ բանակցությունները տեւել է 2 ժամ: Նախագահների առանձնազրույցին նախորդել են ընդլայնված կազմով բանակցությունները:

Այս մասին, ինչպես հաղորդում է«Արմենպրես»-ը, հայտնում է «Ռիա Նովոստի» գործակալությունը:

Թուրքական պատվիրակության կազմում են փոխվարչապետ Մեհմեթ Շիմշեքը, ԱԳՆ ղեկավար Մեւլութ Չավուշօղլուն, էկոնոմիկայի նախարար Նիհաթ Զեյբեքչին, էներգետիկայի նախարար Բերաթ Ալբայրաքը, ազգային հետախուզական կազմակերպության ղեկավար Հաքան Ֆիդանը: Հանդիպմանը նաեւ մասնակցում են Թուրքիայի գյուղատնտեսության, մշակույթի եւ զբոսաշրջության, տրանսպորտի նախարարները, Մոսկվայում Թուրքիայի դեսպանը, Թուրքիայի իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության փոխնախագահը եւ պաշտպանական արդյունաբերության գծով քարտուղարը: 

Ռուս-թուրքական բանակցությունները շարունակվում են Սանկտ-Պետերբուրգի  Կոնստանտինովյան պալատի հունական հյուրասենյակում:

Բանակցությունների մեկնարկից առաջ Էրդողանը լրագրողներին հայտնել է, որ Ռուսաստանի հետ համագործակցությունն ընդլայնելու հույս ունի: 

ՌԴ-ի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունները հայտնվել էին ճգնաժամում այն բանից հետո, երբ 2015 թվականի նոյեմբերի 24-ին թուրքական F-16 կործանիչը Սիրիայում խոցել է ռուսաստանյան Սու-24 ռմբակոծիչին: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը դա անվանել էր ահաբեկիչների հանցակիցների կողմից «հարված թիկունքից»: Միջադեպից հետո ՌԴ նախագահը հրամանագիր էր ստորագրել ազգային անվտանգության ապահովման գծով միջոցառումների եւ Թուրքիայի նկատմամբ հատուկ տնտեսական միջոցառումների մասին: 

Ամբողջական նյութը՝ սկզբնաղբյուր կայքում
 



Տարածել...


Կատեգորիա: Լրահոսից | Ավելացրեց: 10.08.16

loading...

Նմանատիպ նյութեր
Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝ այստեղ,    
На русском,  English,  Français,   Español,   Türkçe,
  ქართული,   فارسی,
Загрузка...

Միացեք մեզ YouTube-ում... 21հզ.+ բաժանորդ



Նոր նյութեր


«Եթե քո բոլոր օրերը նման են մեկը մյուսին, ուրեմն ապրել ես ԸՆԴԱՄԵՆԸ 1 օր» 
Եթե համաձայն ես, սեղմիր Հավանել   

 

Загрузка...
Загрузка...
Կատեգորիա: Լրահոսից | Ավելացրեց: erkusov.com (10.08.16)
Դիտումներ: 327 | Տեգեր: հանդիպումը, Էրդողանի, դեմ, տևել, երկու, առ, ժամ, Պուտինի | - Վարկանիշ -: 0.0/0

Загрузка...
Загрузка...
Загрузка...