Загрузка...
Ողջույն, Հյուր!
       Շաբաթ, 18.11.17  Русский  English  Français   Español   Türkçe   ქართული   فارسی

Գլխավոր էջ » » Լրահոսից


Պավլիկ Մանուկյանը այն մտքին է, որ Մոսկվան Սերժ Սարգսյանին ջնջել է, դրա համար մի ուրիշին է ուղարկում. փաստաբան
 
 


   Hraparak.am

«Սասնա ծռերի» անդամ Պավլիկ Մանուկյանը շարունակում է գտնվել Էրեբունի բժշկական կենտրոնում, վիճակը բավարար է, գտնվում է հետվիրահատական շրջանում: Նրա որդին` Արամ Մանուկյանը, դատապարտյալների հիվանդանոցում է, հենակների օգնությամբ քայլում է: Այս մասին մեզ հետ զրույցում հայտնեց Մանուկյանների շահերի պաշտպան Հարություն Բաղդասարյանը: Փաստաբանը երեկ տեսակցել է Պավել Մանուկյանին, խոսել են վարչապետի հրաժարականի, նոր կառավարության ձևավորման մասին. «Նա այն կարծիքին է, որ նոր կառավարությունը 2017 թիվ չի տանի, չի կարողանալու տանել, քանի որ բացի նրանից, որ Մոսկվայի թիմն է, այստեղ հենարան չունի:
 



Մոտավորապես կլինի այնպես, ինչպես քաղսովետի նախագահ եղած ժամանակ, այսինքն՝ էլի կթողնի, կփախնի: Ես իրեն բացատրում էի, որ իրավական դաշտում Կարեն Կարապետյանը տեսականորեն իրավունք չունի Հայաստանում աշխատել, որովհետև ինքը, որքան մենք ենք հասկանում, նաև օտար երկրի քաղաքացի է, իսկ նոր սահմանադրությամբ օտար երկրի քաղաքացին իրավունք չունի ՀՀ կառավարության անդամ լինել, ՀՀ կառավարության անդամ կամ պատգամավոր կարող է լինել միայն Հայաստանի քաղաքացին…: Պավլիկ Մանուկյանը այն մտքին է, որ Մոսկվան Սերժ Սարգսյանին ջնջել է, դրա համար մի ուրիշին է ուղարկում, որպեսզի Ղարաբաղի հարցը նորից բարձրանա և նորից քննարկման առարկա լինի: Մենք շատ պարզ հասկանում ենք, որ «Սասնա ծռեր»-ի կոչով, նրանց գործողությունների արդյունքում հողերի հանձման հարցը կանգնեց»:

Հարություն Բաղդասարյանը փոխանցեց, որ սեպտեբերի 15-ին Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում տեղի կունենա Արամ Մանուկյանի խափանման միջոցը կալանքը գրավով փոխարինելու միջնորդության քննությունը:



Տարածել...


Կատեգորիա: Լրահոսից | Ավելացրեց: 13.09.16 | Հեղինակ: Hraparak.am

loading...

Նմանատիպ նյութեր
Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝ այստեղ,    
На русском,  English,  Français,   Español,   Türkçe,
  ქართული,   فارسی,
Загрузка...

Միացեք մեզ YouTube-ում... 21հզ.+ բաժանորդ



Նոր նյութեր


«Եթե քո բոլոր օրերը նման են մեկը մյուսին, ուրեմն ապրել ես ԸՆԴԱՄԵՆԸ 1 օր» 
Եթե համաձայն ես, սեղմիր Հավանել   

 

Загрузка...
Загрузка...
Կատեգորիա: Լրահոսից | Ավելացրեց: erkusov.com (13.09.16) | Հեղինակ: Hraparak.am
Դիտումներ: 724 | Տեգեր: Այն, ջնջել, Սարգսյանին, Սերժ, Մոսկվան, Մանուկյանը, մտքին, դրա, Պավլիկ, որ | - Վարկանիշ -: 0.0/0

Загрузка...
Загрузка...
Загрузка...