Загрузка...
Ողջույն, Հյուր!
       Շաբաթ, 25.11.17  Русский  English  Français   Español   Türkçe   ქართული   فارسی

Գլխավոր էջ » » Լրահոսից


Պատրաստվեք. եղանակը կրկին տաքանում է. խորհրդակցություն ԱԻՆ-ում
 
 


   


Օգոստոսի 15-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում կայացավ հերթական ամենշաբաթյա խորհրդակցությունը, որը վարեց նախարար Արմեն Երիցյանը:

Ինչպես հայտնում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, խորհրդակցության ընթացքում Փրկարար ծառայության տնօրեն, փ/ծ գնդապետ Մուշեղ Ղազարյանը զեկուցել է շաբաթվա ընթացքում գրանցված պատահարների, ձեռնարկված միջոցառումների և ընթացիկ աշխատանքների մասին:

Շաբաթվա ընթացքում փրկարար ծառայությունն արձագանքել է 340 դեպքի: Մ. Ղազարյանը հայտնեց նաև, որ ՄԱԿ-ի միջազգային որոնողափրկարարական խորհրդատվական խմբի (INSARAG) որակավորման չափորոշիչներով Սյունիքի մարզում օգոստոսի 9-14-ը անցկացվել է 36-ժամյա ստուգողական վարժանք:

«Հիդրոօդերևութաբանության և մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լ. Վարդանյանը անդրադարձավ ընթացիկ աշխատանքներին: Տնօրենը նշեց, որ անցած օրերին գրանցված բարձր ջերմաստիճանն առաջիկա օրերին կնվազի 3-4 աստիճանով, սակայն օգոստոսի 19-21-ը հանրապետության տարածք կրկին կներթափանցի նոր ջերմային ալիք։

«ՍՊԾ» գործակալության պետի տեղակալ Ա. Թովմասյանը զեկուցեց մարզերում և Երևան քաղաքում կազմակերպված սեյսմապաշտպանության վարքականոնների ուսուցման մասին: Դասընթացները կազմակերպվել են շուրջ 300 մասնակիցների համար: Ա. Թովմասյանը հայտնեց նաև, որ գործակալությունն աշխատանքներ է տանում բազմաբնակարան շենքերի տեխնիկական վիճակի և սեյսմիկ խոցելիության մակարդակի գնահատման ուղղությամբ:

Նախարարի խորհրդական Ա. Հակոբյանը զեկուցեց ՀՀ ԱԻ նախարարության թանգարանի ստեղծման ընթացիկ աշխատանքների մասին:

Ամենշաբաթյա խորհրդակցությանն առցանց մասնակցող ԼՂՀ ԿԱ արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրենը և ՀՀ մարզային փրկարարական վարչությունների պետերը զեկուցեցին շաբաթվա ընթացքում գրանցված պատահարների, ընթացիկ աշխատանքների և ուսումնավարժանքների կազմակերպման մասին։

Լոռու մարզային փրկարարական վարչության պետ, փ/ծ գնդապետ Հ. Անտոնյանը զեկուցեց, որ մարզում գործող մանկական ճամբարներում կազմակերպվել են ուսումնավարժանքներ և հանդիպումներ հրշեջ-փրկարարների հետ՝ առաջին բուժօգնության և արտակարգ իրավիճակներում ճիշտ գործողությունների թեմաներով:
 



Տարածել...


Կատեգորիա: Լրահոսից | Ավելացրեց: 15.08.16

loading...

Նմանատիպ նյութեր
Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝ այստեղ,    
На русском,  English,  Français,   Español,   Türkçe,
  ქართული,   فارسی,
Загрузка...

Միացեք մեզ YouTube-ում... 21հզ.+ բաժանորդ



Նոր նյութեր


«Եթե քո բոլոր օրերը նման են մեկը մյուսին, ուրեմն ապրել ես ԸՆԴԱՄԵՆԸ 1 օր» 
Եթե համաձայն ես, սեղմիր Հավանել   

 

Загрузка...
Загрузка...
Կատեգորիա: Լրահոսից | Ավելացրեց: erkusov.com (15.08.16)
Դիտումներ: 428 | Տեգեր: տաքանում, Եղանակը, կրկին, Պատրաստվեք., ԱԻՆ-ում, է., խորհրդակցություն | - Վարկանիշ -: 0.0/0

Загрузка...
Загрузка...
Загрузка...