Загрузка...
Ողջույն, Հյուր!
       Շաբաթ, 23.09.17  Русский  English  Français   Español   Türkçe   ქართული   فارسی

Գլխավոր էջ » » Լրահոսից


Պատերազմն ինքնասպանություն կլինի Ադրբեջանի համար. Կոնստանտին Զատուլին
 
 
Загрузка...


 

Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հասնելու ճանապարհին ղարաբաղցիների կամքը չի կարող անտեսվել: «Նոյեվ կովչեգ» թերթին տված հարցազրույցում նման կարծիք է հայտնել ԱՊՀ երկրների ինստիտուտի տնօրեն Կոնստանտին Զատուլինը:

Նրա խոսքով՝ Ադրբեջանում իրենք իրենց փակուղի են մտցնում ռազմատենչ հռետորաբանությամբ և ռազմական պատրաստություններով: Բացի հակամարտող կողմերի միջև անվստահությունից, նաև անվստահության մեկ այլ մակարդակ կա. լիարժեք վստահություն չկա Մինսկի խմբում, որի համանախագահներն են Ռուսաստանը, ԱՄՆ-ն և Ֆրանսիան:

«Թվում է՝ հենց ղարաբաղյան հարցում են այս երկրների դիրքորոշումները շատ մոտ, քանի որ ռազմական լուծման կողմնակից չեն, նրանց համար բացարձակ հրամայական է ուժի կիրառումից հրաժարվելն ու բանակցային գործընթացի շարունակությունը: Միաժամանակ, Ադրբեջանը մշտապես հայտարարում է Լեռնային Ղարաբաղի հարցը ռազմական ճանապարհով լուծելու պատրաստակամության մասին: Բայց, իրականում, բոլորի համար հասկանալի է, որ Բաքվի այժմյան տնտեսական հնարավորությունները, նավթա-գազային բարձը խոցելի են: Ամեն ինչ լայնածավալ պատերազմի նժարին դնելն ինքնասպանություն կլինի, այդ թվում՝ Ադրբեջանի քաղաքական ռեժիմի համար»,- կարծիք է հայտնել Զատուլինը:

Ըստ նրա՝ այս հակամարտությունում ապակայունացնող գործոն է Թուրքիայի հետաքրքրությունը, որը հայ-ադրբեջանական արձանագրությունների պարագայում տեղի տվեց Ադրբեջանին. «Այդ պատմությունն ադրբեջանական իշխանությունների մոտ պատրանք ստեղծեց, որ կարող են մանիպուլացիայի ենթարկել Թուրքիային. չէ՞ որ հայ-թուրքական արձանագրությունների օգտին հանդես էին գալիս այս աշխարհի ուժեղագույնները: Դրանից հետո Ադրբեջանը կենտրոնացավ Ռուսաստանի վրա՝ կարծելով, որ Մոսկվան ավելի ենթարկվող օղակ է և կարելի է ազդել երկրի իշխանությունների կարծիքի վրա: Նման ջանքեր նաև այսօր են ձեռնարկվում. առանձին հաջողություններ կան, ինչին ես վերագրում եմ նաև 2011 թվականին ԱՊՀ երկրների և հայրենակիցների հետ կապերի հարցերի հանձնաժողովի ղեկավարի տեղակալի պաշտոնից իմ ազատումը: 2010 թվականին ես Ադրբեջանում անցանկալի անձ հայտարարվեցի: Բաքվում խանդով են վերաբերվում իմ հայտարարություններին»:

Ամբողջական նյութը՝ սկզբնաղբյուր կայքում



Տարածել...


loading...

Նմանատիպ նյութեր
Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝ այստեղ,    
На русском,  English,  Français,   Español,   Türkçe,
  ქართული,   فارسی,

Միացեք մեզ YouTube-ում... 15հզ. բաժանորդ



Նոր նյութեր


«Եթե քո բոլոր օրերը նման են մեկը մյուսին, ուրեմն ապրել ես ԸՆԴԱՄԵՆԸ 1 օր» 
Եթե համաձայն ես, սեղմիր Հավանել   

 

Загрузка...
Загрузка...
Կատեգորիա: Լրահոսից | Ավելացրեց: erkusov.com (26.08.16)
Դիտումներ: 1086 | Տեգեր: կլինի, Պատերազմն, համար., ինքնասպանություն, Ադրբեջանի, Զատուլին, Կոնստանտին | - Վարկանիշ -: 0.0/0

Загрузка...