Загрузка...
Ողջույն, Հյուր!
       Շաբաթ, 25.11.17  Русский  English  Français   Español   Türkçe   ქართული   فارسی

Գլխավոր էջ » » Լրահոսից


Պատերա՞զմ է, թե՞ խաղաղություն. Արևիկ գյուղում սգում են զոհված զինծառայող Սևակ Խաչատրյանի մահը
 
 


   


Սեպտեմբերի 25-ին ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական դիրքում հակառակորդի կողմից արձակված գնդակից մահացու հրազենային վիրավորում է ստացել զինծառայող Սևակ Խաչատրյանը: 19-ամյա Սևակ Խաչատրյանը Արմավիրի մարզի Արևիկ գյուղի բնակիչ էր: Արևիկ գյուղում սգում են զոհված զինծառայողի մահը:

«Ոչ մեկին այսպիսի դժբախտություն չեմ ցանկանում, պատկան մարմիններին կխնդրեի, որ ինչ-որ բան ձեռնարկեին, որ այսպիսի ողբերգություններ չլինեն»,- ասում է Ս. Խաչատրյանի պապը:

Արմավիրի զինվորական կոմիսար, գնդապետ Արսեն Համբարձումյանը դեպքի առնչությամբ տեղեկացրեց, որ Սևակ Խաչատրյանը հրազենային մահացու վիրավորում է ստացել  հակառակորդի դարանակալած դիպուկահարի կողմից:

«Շատ քիչ են լինում նման զորակոչիկներ՝ իր կեցվածքով, պահվածքով, գիտելիքներով իսկական հայորդի: Նա մասնակցել է նաև քառօրյա պատերազմին: Զորամասի կողմից միշտ պարգևների և շնորհակալագրերի է արժանացել: Զորամասի հրամանատարությունը դրականորեն է գնահատում նրա կատարած մարտական առաջադրանքները թե՛ ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ, թե՛ խաղաղ պայմաններում»,- ընդգծեց Ա. Համբարձումյանը:

Սևակ Խաչատրյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով:

Մանրամասները՝ տեսանյութում:


1in.am



Տարածել...


Կատեգորիա: Լրահոսից | Ավելացրեց: 27.09.16

loading...

Նմանատիպ նյութեր
Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝ այստեղ,    
На русском,  English,  Français,   Español,   Türkçe,
  ქართული,   فارسی,
Загрузка...

Միացեք մեզ YouTube-ում... 21հզ.+ բաժանորդ



Նոր նյութեր


«Եթե քո բոլոր օրերը նման են մեկը մյուսին, ուրեմն ապրել ես ԸՆԴԱՄԵՆԸ 1 օր» 
Եթե համաձայն ես, սեղմիր Հավանել   

 

Загрузка...
Загрузка...
Կատեգորիա: Լրահոսից | Ավելացրեց: erkusov.com (27.09.16)
Դիտումներ: 1213 | Տեգեր: Են, թե՞, գյուղում, խաղաղություն., սգում, զոհված, զինծառայող, Պատերա՞զմ, Արևիկ, Սևակ | - Վարկանիշ -: 0.0/0

Загрузка...
Загрузка...
Загрузка...