Загрузка...
Ողջույն, Հյուր!
       Երեքշաբթի, 26.09.17  Русский  English  Français   Español   Türkçe   ქართული   فارسی

Գլխավոր էջ » » Լրահոսից


Փաշինյանը պարզաբանում է, թե ինչու չի մասնակցում Ազատության հրապարակի հանրահավաքներին
 
 
Загрузка...


«Մենք չենք գա հրապարակ մինչև չունենանք առաջարկելու կոնկրետ ծրագիր: Հուլիսի 22-ին մենք առաջարկեցինք կոնկրետ ծրագիր, որի իրականանալու հավանականությունը, իմ գնահատմամբ, չափազանց մեծ էր: Չափազանց մեծ էր հավանականությունը, որ մենք դրա արդյունքում կկարոնանք հասնել Սերժ Սարգսյանի հրաժարականին: Բայց տեղի ունեցան ցավալի իրադարձություններ», - հայտարարեց նա:

Ֆեյսբուքյան ուղիղ հեռարձակմամբ պատասխանելով քաղաքացիների հարցերին՝ Փաշինյանը բացատրեց նաև, թե ինչու է երկրորդ անգամ հեռացել «Սասնա ծռեր» խմբավորման կողմից ՊՊԾ գնդի տարածքը գրավելուց հետո Խորենացի փողոցում մեկնարկած հավաքներից ու լքել հարթակը:

Նրա պնդմամբ, զինված խմբի անդամներն ու Ժիրայր Սեֆիլյանը նախագահ Սերժ Սարգսյանի հրաժարականը՝ որպես հիմնական պահանջ, հանել էին իրենց օրակարգից․ - «Մենք լքեցինք հարթակը, էդ ժամանակ արդեն պարզ էր, որ օրակարգի մեջ բան է փոխվել, և Սերժ Սարգսյանի հրաժարականը այլևս առնվազն առաջին կետում չէ, կամ այլևս օրակարգում դրված չէ այնպես, ինչպես դրված էր առաջին օրերին: Եթե հիշում եք, դա օրակարգի առաջին կետն էր, և մենք գնացել էինք՝ ասելու, որ մենք էս իրավիճակում տեսնում ենք էդ օրակարգը իրականացնելու հնարավորություն, պատրաստ ենք կազմակերպչական պատասխանատվություն ստանձնել դրա համար: Հաջորդ օրը պարզվեց, որ օրակարգի մեջ բան է փոխվել, և էն մարդիկ, էն քաղաքական թևը, որ առաջ էր քաշել էդ օրակարգը, ըստ էության, կամաց-կամաց կամ միանգամից հետ է քաշում օրակարգի էդ հարցը: Եվ մենք հիմա էսօր ունենք դա ապացուցող փաստեր․ հրապարակվեց Ժիրայր Սեֆիլյանի նամակը, որտեղ նա խոսում էր այդ բանակցությունների շրջանակի մասին, և էնտեղ ոչ մի բառ անգամ չկար Սերժ Սարգսյանի հրաժարականի մասին»:



Տարածել...


loading...

Նմանատիպ նյութեր
Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝ այստեղ,    
На русском,  English,  Français,   Español,   Türkçe,
  ქართული,   فارسی,

Միացեք մեզ YouTube-ում... 16հզ. բաժանորդ



Նոր նյութեր


«Եթե քո բոլոր օրերը նման են մեկը մյուսին, ուրեմն ապրել ես ԸՆԴԱՄԵՆԸ 1 օր» 
Եթե համաձայն ես, սեղմիր Հավանել   

 

Загрузка...
Загрузка...
Կատեգորիա: Լրահոսից | Ավելացրեց: erkusov.com (04.08.16)
Դիտումներ: 329 | Տեգեր: Թե, Ազատության, չի, ԻՆՉՈՒ, Փաշինյանը, հրապարակի, մասնակցում, հանրահավաքներին, պարզաբանում | - Վարկանիշ -: 0.0/0

Загрузка...