/Լրահոսից - ՈՒՇԱԳՐԱՎ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ «Վանաձոր» ՔԿՀ աշխատակիցն ինքնասպանության փորձից առաջ գրություն է թողել ArmLur.am" />

Загрузка...
Ողջույն, Հյուր!
       Ուրբաթ, 24.11.17  Русский  English  Français   Español   Türkçe   ქართული   فارسی

Գլխավոր էջ » » Լրահոսից


ՈՒՇԱԳՐԱՎ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ «Վանաձոր» ՔԿՀ աշխատակիցն ինքնասպանության փորձից առաջ գրություն է թողել
 
 


   ArmLur.am


 

Երեկ ArmLur.am-ը հայտնել է, որ «Վանաձոր» ՔԿՀ-ի պահպանության բաժնի կրտսեր մասնագետ 54-ամյա Հ. Հովհաննիսյանը ինքնասպանության փորձ է կատարել: Ըստ аrmlur.am-ի տեղեկությունների` վաղ առավոտյան ՔԿՀ աշխատակիցները նկատել են, որ Հարությունյանը աշխատանքից ուշացել է եւ հասկանալու համար, թե ինչ խնդիր է առաջացել նրա հետ` ՔԿՀ աշխատակիցները գնացել են նրա տուն:  ՔԿՀ աշխատակիցները տան դուռը տեսել են բաց վիճակում եւ այլ տարբերակ չունենալով` մուտք են գործել տուն, սակայն նկատել են, որ նա տանը չէ: 

Մի փոքր անց ՔԿՀ աշխատակիցներից մեկը տան սեղանին գտել է մի թուղթ: Ըստ մեզ հասած տեղեկության` գրության մեջ Հովհաննիսյանը հայտնել է, որ ինքը ինքնասպանության է գնում եւ նշել է, թե որտեղ է կատարելու այդ քայլը: ՔԿՀ աշխատակիցները գնացել են նամակի նշված հասցեի հետքերով եւ իրենց գործընկերոջը գտել են Վանաձոր ՔԿՀ-ի կիսակառույցի նկուղում երակները եւ կոկորդը կտրած: Վերջիններս շտապօգնություն են կանչել եւ Հովհաննիսյանին տեղափոխել են Վանաձորի բժշկական կենտրոն, որտեղ էլ բժիշկներին հաջողվել է փրկել 54 -ամյա Հ. Հովհաննիսյանի կյանքը: 
Ըստ տեղեկությունների` ինքնասպանության փորձ կատարած ՔԿՀ աշխատակիցը ամուսնալուծված է, ապրում է միայնակ: Ի դեպ մեզ հայտնի դարձավ, նա գրության մեջ նշել է իր այս քայլի հիմնական պատճառը. «Ես իմ կամքով եմ գնացել այս քայլին, ոչ մեկին պետք չէ մեղադրել, բացի պետությունից, որի պատճառով ես մեծ պարտքեր եմ կուտակել»: 



Տարածել...


Կատեգորիա: Լրահոսից | Ավելացրեց: 03.08.16 | Հեղինակ: ArmLur.am

loading...

Նմանատիպ նյութեր
Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝ այստեղ,    
На русском,  English,  Français,   Español,   Türkçe,
  ქართული,   فارسی,
Загрузка...

Միացեք մեզ YouTube-ում... 21հզ.+ բաժանորդ



Նոր նյութեր


«Եթե քո բոլոր օրերը նման են մեկը մյուսին, ուրեմն ապրել ես ԸՆԴԱՄԵՆԸ 1 օր» 
Եթե համաձայն ես, սեղմիր Հավանել   

 

Загрузка...
Загрузка...
Կատեգորիա: Լրահոսից | Ավելացրեց: erkusov.com (03.08.16) | Հեղինակ: ArmLur.am
Դիտումներ: 317 | Տեգեր: ՔԿՀ, առաջ, ինքնասպանության, մանրամասներ, փորձից, Ուշագրավ, աշխատակիցն, գրություն, «Վանաձոր», թողել | - Վարկանիշ -: 0.0/0

Загрузка...
Загрузка...
Загрузка...