Загрузка...
Ողջույն, Հյուր!
       Հինգշաբթի, 19.10.17  Русский  English  Français   Español   Türkçe   ქართული   فارسی

Գլխավոր էջ » » Լրահոսից


Ուշագրավ դեպք. Ինչո՞ւ է երեխան կապտուկներով եկել մանկապարտեզից
 
 
Загрузка...



«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Երբ առավոտյան ձեր երեխային ուղարկում եք մանկապարտեզ, ստույգ ճշտեք մանկապարտեզի համարը: Եթե դա թիվ 126 մանկապարտեզն է, ձեր երեխան կդաստիարակվի այնտեղ Տեր Թոդիկի ավանդական մեթոդներով... Սա իմ երեխայի միայն մի ձեռքն է... Դայակը պնդում է, որ պատժել է երեխային ուղղակի նրան քնքուշ տեղափոխելով, որի արդյունքում ունենք կապտուկներ, եղունգների հետքեր... Հարգելիներս, երբ արդարությունը լռում է, չարությունը շատանում է...». սա ֆեյսբուքյան` Nara David անունով օգտատիրոջ գրառումն է, որին զուգահեռ նա հրապարակել է երեխայի կապտուկներով ձեռքի լուսանկարը:

Երեւանի Շենգավիթ վարչական շրջանում գտնվող այս մանկապարտեզում այսօր մեզ հնարավորություն չտրվեց զրուցել նշված դայակի ու խմբի դաստիարակի հետ: Վարչական շրջանի ղեկավարի տեղակալ Հովհաննես Ղալեչյանը, աշխատակիցների զանգից հետո հեռախոսով մեզ փոխանցեց, որ աշխատանքային ժամ է եւ դայակն ու դաստիարակը չեն կարող շեղվելով` անուշադրության մատնելով երեխաներին: Մինչ այդ, նախակրթական այս հաստատության աշխատակիցները վստահեցնում էին, որ վաստակաշատ դայակը կոպիտ չի վերաբերվել երեխայի հետ ու չի վնասել նրան: Պնդում էին, որ վիճաբանությունը ծագել է խմբի երկու սաների միջեւ, ըստ այդմ` ֆեյսբուքյան գրառման հեղինակի որդին հարվածել է իրենից մեկ տարով մեծ մի երեխայի, վերջինս էլ նրան է պատասխանել, ինչի հետեւանքով ձեռքի վրա առաջացել են կապտուկներ:

Նշում էին, որ բողոքող ծնողի երեխան ընդամենը մի քանի ամիս է, ինչ տեղափոխվել է թիվ 126 մանկապարտեզ: Այստեղ վստահեցնում էին, թե նախորդ հաստատության դեպքում էլ նույնատիպ խնդիրներ էին առաջացել, եւ այս ծնողը սիրում է աղմուկով հեռանալ: Հիմնավորում էին, որ կոնֆլիկտը նրան հարկավոր է` հաջորդ մանկապարտեզում տեղափոխությունը պատճառաբանելու համար, որպեսզի նաեւ ստիպված չլինի հերթագրել երեխային ու անորոշ ժամանակով սպասել հերթը հասնելուն: Իսկ թե ինչու պետք է ծնողը ցանկանա երեխային անընդհատ մի մանկապարտեզից մյուսը տեղափոխել, մեզ հետ զրուցող աշխատակիցները կարծիք էին հայտնում, որ ընտանիքն ապրում է վարձով:

Թիվ 126 մանկապարտեզում մեր այցից ժամեր անց հանդիպում էր նախատեսված ծնողների, վարչական շրջանի ու քաղաքապետարանի ներկայացուցիչների հետ: Տնօրեն Լենա Լեւոնյանը գտնվում էր արձակուրդում: Հանդիպման ավարտից հետո Երեւանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արթուր Գեւորգյանը փոխանցեց, որ դրան մասնակցել են միայն ծնողները, Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարի տեղակալ Հովհաննես Ղալեչյանը եւ քաղաքապետարանի հանրակրթության վարչության ներկայացուցիչը, իսկ դայակներն ու դաստիարակները ներկա չեն գտնվել, որպեսզի խոսակցությունը լինի անկեղծ ու առանց կաշկանդվելու: Գեւորգյանը նույնպես նշեց, թե ոլորտի պատասխանատուները պարզել են, որ միջադեպը տեղի է ունեցել մանկապարտեզի երկու սաների միջեւ ու որ դայակը միայն փորձել է բաժանել եւ սաստել նրանց: Գեւորգյանի փոխանցմամբ, ծնողներից մեկը հայտարարել է, որ բողոքող ծնողի երեխայի ձեռքի կապտուկներն առաջացրել է իր տղան` նրա թեւից քաշելով եւ որ դայակը դրա հետ կապ չունի:  

«Բոլոր ծնողները կազմել են արձանագրություն, ստորագրել են, ասել են, որ պատրաստ են ցանկացած տեղում ներկայացնել սա, որովհետեւ իրականությունը սա է: Ընդ որում, տվյալ երեխայի ծնողը թեեւ հրավիրված է եղել, չգիտես ինչու, չի մասնակցել այդ ժողովին, եւ բոլոր ծնողները նաեւ դրանից են վրդովվել, թե ինչու նա, երբ որ նման հարց է առաջ քաշում, ինքը չի ներկայանում»,- ասաց քաղաքապետարանի տեղեկատվության վարչության պետը: Ինչ վերաբերում է հարցին` դայակը կարգապահական տույժ կստանա, թե չէ, դա կորոշի վարչական շրջանի ղեկավարը, երբ խնդիրը հանգամանորեն ներկայացվի նրան:

Արթուր Գեւորգյանը վստահեցրեց, թե այս մանկապարտեզի վերաբերյալ նախկինում երբեւէ բողոքներ չեն ստացվել: Մեկ այլ ծնող, սակայն, վերոնշյալ գրառման տակ թողած մեկնաբանության մեջ հայտարարել էր, որ նույնատիպ մի դեպք եղել է իր երեխայի հետ, նա էլ կապտուկներով է տուն գնացել, իսկ երբ ինքը դիմել է քաղաքապետարան, այնտեղից պատասխանել են, թե ձեր խնդիրը լուծեք դաստիարակի հետ: Սրան արձագանքելով` Գեւորգյանը պատասխանեց. «Ես այդ գրառումները կարդացել եմ, բայց ձեր թերթի միջոցով կխնդրեմ տվյալ գրառում կատարողին` գալ Երեւանի քաղաքապետարան եւ անձամբ մեկ անգամ եւս փորձել փաստարկված ներկայացնել, որ ինքը ինչ-որ ժամանակ նմանատիպ հարցով դիմել է, որովհետեւ Երեւանի քաղաքապետարան հնչած յուրաքանչյուր ահազանգ, կլինի դա թեժ գծով, կլինի դա քաղաքացու դիմումի տեսքով, ես սա ամենայն պատասխանատվությամբ եւ պաշտոնապես հայտարարում եմ, անմիջապես է ընթացք տրվում, հատկապես երբ խոսքը վերաբերում է երեխաներին»:

Հ.Գ. Նշենք, որ Nara David ֆեյսբուքյան ոչ կեղծ օգտատիրոջը նամակով առաջարկել ենք հարցազրուց տալ բարձրաձայնած խնդրի վերաբերյալ, սակայն տուժած երեխայի ծնողը դրան չի արձագանքել»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում



Տարածել...


loading...

Նմանատիպ նյութեր
Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝ այստեղ,    
На русском,  English,  Français,   Español,   Türkçe,
  ქართული,   فارسی,

Միացեք մեզ YouTube-ում... 18հզ. բաժանորդ



Նոր նյութեր


«Եթե քո բոլոր օրերը նման են մեկը մյուսին, ուրեմն ապրել ես ԸՆԴԱՄԵՆԸ 1 օր» 
Եթե համաձայն ես, սեղմիր Հավանել   

 

Загрузка...
Загрузка...
Կատեգորիա: Լրահոսից | Ավելացրեց: erkusov.com (06.08.16)
Դիտումներ: 360 | Տեգեր: կապտուկներով, եկել, Ուշագրավ, մանկապարտեզից, Ինչո՞ւ, դեպք., երեխան | - Վարկանիշ -: 0.0/0

Загрузка...