Загрузка...
Ողջույն, Հյուր!
       Ուրբաթ, 24.11.17  Русский  English  Français   Español   Türkçe   ქართული   فارسی

Գլխավոր էջ » » Լրահոսից


Ուրվականը «ահաբեկում է» վրացական գյուղերը
 
 


   


 

Արդեն երկրորդ շաբաթն է` Վրաստանում քննարկում են «կումիսյան ուրվականին»: Կումիսին գյուղ է Գարդաբանյան շրջանում (Քվեմո Քարթլիի մարզ), հայտնում է Sputnik-Գրուզիան:  

Տեղացիները պնդում են, որ «կումիսյան ուրվականին» արդեն տեսել են հարեւան գյուղերում` Կոդայում, Բորբալոյում, Ասուրեթիում եւ Գոուբանիում:  Տեղացիները պատմում են, որ դա բարձր, նիհարոտ արարած է` ներկված դեմքով եւ տարօրինակ ձայներ արձակող… Նախ նա պատուհաններն է թակում, որ իրեն տուն թողնեն, իսկ եթե նրա առաջ դուռը չեն բացում, սկսում է պատուհանը ջարդել: Նրան բռնել չի հաջողվում: Նա անհետանում է: 

ՆԳՆ-ի մամուլի ծառայության տվյալների համաձայն, իրավապահ մարմինների աշխատակիցները չեն անտեսել  «կումիսյան ուրվականի» վերաբերյալ ոչ մի հաղորդագրություն եւ նույնիսկ գործ են հարուցել Քրեական օրենսգրքի 160-րդ հոդվածով, ինչը ենթադրում է բնակտարածքի անձեռնմխելիության կամ ուրիշի ունեցվածքի խախտում:

«Քննությունը սկսվել է Կումիսիի բնակչի տանը քերծվածքների հայտնվելով, եւ բոլոր տեղեկությունները մանրամասնորեն ստուգվում են: Գործի մեջ ներառված են բոլոր փաստերը, որ բնակչությունը կապում է այդ չճանաչված օբյեկտի հետ: Տվյալ փուլում դեռեւս որեւէ էական բան չի հայտնաբերվել», — ասել են ՆԳՆ-ի մամուլի ծառայությունից, հայտնում է «ՌԻԱ Նովոստի-Գրուզիան»: 

Իրավիճակը բարդանում է նաեւ նրանով, որ բոլոր վկաները «ուրվականին» տարբեր կերպ են նկարագրում, նշել են ՆԳՆ-ից:



Տարածել...


Կատեգորիա: Լրահոսից | Ավելացրեց: 07.08.16

loading...

Նմանատիպ նյութեր
Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝ այստեղ,    
На русском,  English,  Français,   Español,   Türkçe,
  ქართული,   فارسی,
Загрузка...

Միացեք մեզ YouTube-ում... 21հզ.+ բաժանորդ



Նոր նյութեր


«Եթե քո բոլոր օրերը նման են մեկը մյուսին, ուրեմն ապրել ես ԸՆԴԱՄԵՆԸ 1 օր» 
Եթե համաձայն ես, սեղմիր Հավանել   

 

Загрузка...
Загрузка...
Կատեգորիա: Լրահոսից | Ավելացրեց: erkusov.com (07.08.16)
Դիտումներ: 709 | Տեգեր: է», «ահաբեկում, Ուրվականը, գյուղերը, վրացական | - Վարկանիշ -: 0.0/0

Загрузка...
Загрузка...
Загрузка...