RSS 

Загрузка...

Գլխավոր էջ » » Լրահոսից

Ով է եղել Սարյանի հայտնի ժառանգը, որը նկարչի նկարների շուրջ կնքել է խաղատուն բացելու գործարքը
 


 


   Աղբյուրը

Ազգային անվտանգության ծառայության մի քանի օր տեւած օպերատիվ գործողությունների արդյունքը Սերժ Սարգսյանը եղբոր ընտանիքի մասով երեկ վերջապես հայտնի դարձավ:

Մասնավորապես, դրվագներից մեկով նշվում է, որ ԱԱԾ-ում հաղորդում է ստացվել այն մասին, որ դեռևս 2013 թվականին Ալեքսանդր Սարգսյանի որդին՝ Նարեկ Սարգսյանը չարաշահելով նկարիչ Մարտիրոս Սարյանի ժառանգներից մեկի վստահությունը, նրանից վերցրել է նկարչի շուրջ 280 000 ԱՄՆ դոլար արժողությամբ թվով 14 գծանկարները` խոստանալով դրանց դիմաց վճարել 28 հազար ԱՄՆ դոլար, իսկ մնացած գումարով համատեղ հիմնադրել խաղատուն և հովանավորել դրա գործունեությունը:

Նկարներին տիրանալուց հետո Սարգսյանը խոստումը չի կատարել և անտեսելով տուժողի բազմաթիվ պահանջները հրաժարվել է վերադարձնել նկարները:

Հարց է առաջանում՝ ով է եղել Սարյանի հայտնի ժառանգը, որն, ըստ ԱԱԾ-ի, նկարչի նկարների շուրջ կնքել է խաղատուն բացելու գործարքը:

«Մարտիրոս Սարյանի Տուն-Թանգարանի ֆոնդապահ Սոֆյա Սարյանը Primenews.am-ի հետ զրույցում նշեց, որ Մարտիրոս Սարյանի կտավների շուրջ խաղատուն բացելու գործարքը Ալեքսանդր Սարգսյանի հետ կնքել է Ռուբեն Սարյանի՝ Մարտիրոս Սարյանի թոռան տղան՝ Ղազարոս Սարյանը, այսինքն Մարտիրոս Սարյանի ծոռը։

Վերջինս մեզ հավաստիացրեց, որ Մարտիրոս Սարյանի թոռնուհին՝ Ռուզաննա Սարյանը որևէ կապ չունի այդ գործարքների հետ:

Ռուբեն Սարյանի որդին՝ Ղազարոս Սարյանը մեզ հետ զրույցում հաստատեց տուն-թանգարանի ֆոնդապահի խոսքը, ասելով, որ նաև ինքն է կնքել այդ պայմանագիրը։

«Այո ես կամ այդ գործում, բայց էնպեսա, որ իմ ընտանիքնելա տեղյակ եղել դրանցից, սաղ էլ գիտեն ինչը-ոնցա։

Ես լիցենզիա եմ ուզել Սարգսյաններից, բայց իրանք տենց էլ չտվեցին (Խոսքը խաղատան լինցենզիայի մասին է)»,- ասաց Ղազարոս Սարյանը և պատճառաբանեց, թե իրեն արգելել են խոսել այդ թեմայով։

Հարցին, թե ով է արգելել խոսել, կամ ինչո՞ւ են արվեստի գործերը խաղատան դիմաց վաճառել, Սարյանը շփոթվեց ու չկարողացավ պատասխանել՝ կրկնելով որ ինչ-որ մեկն իրեն արգելել է խոսել այդ թեմայով․

«Կներեք քուրիկ ջան, ասել են, որ ոչ մի բառ չխոամ, հետո զանգեք ինչ պետքա կասեմ, հիմա բան չեմ կարա ասեմ»,-եզրափակեց խոսքը Ղազարոս Սարյանը։



Տարածել...
 

Նմանատիպ նյութեր



loading...

Загрузка...

Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 30հզ.+ բաժանորդ


Կատեգորիա: Լրահոսից | Ավելացրեց: erkusov.com (06.07.18) | Հեղինակ: Աղբյուրը
Դիտումներ: 1427 | Տեգեր: նկարչի, Սարյանի, շուրջ, նկարների, եղել, ժառանգը, ՀԱՅՏՆԻ, որը, ով, կնքել | - Վարկանիշ -: 0.0/0