Загрузка...
Ողջույն, Հյուր!
       Երկուշաբթի, 23.10.17  Русский  English  Français   Español   Türkçe   ქართული   فارسی

Գլխավոր էջ » » Լրահոսից


Օրվա ամենալավ լուրը կամ հրաաա՜շք...
 
 
Загрузка...



Անտարբեր չէի կարող անցնել, որովհետև Sputnik Արմենիայի հրապարակումից հետո մարդասիրական այս նախաձեռնության տարածմանը միացան համարյա բոլոր լրատվամիջոցներն ու կայքերը: Սրտացավությամբ են մոտեցել նաև հազարավոր մարդիկ՝ տարածելով նյութը:

Հյուսիսային Օսեթիայում բնակվող վիրաբույժ Կազբեկ Կուդզաևը փնտրում էր 1988-ի երկրաշարժից փրկված իր հիվանդին, որի անունն անգամ չէր հիշում: Միակ փաստը բժշկի և փոքրիկ աղջնակի նկարն էր: Հիվանդանոցում փաստաթղթային արխիվը չկար: Վիրաբույժը կարողացել էր փրկել աղջնակի մի ոտքը:

... Ու ահա տեղեկանում եմ, որ Sputnik Արմենիային հաջողվել է գտնել 1988 թվականի երկրաշարժից փրկված աղջնակին, ով բավականին հայտնի է ու մեծ հաջողությունների է հասել: Նրա անունը չի գրվում, բայց ասվում է, որ սպասենք բժիշկ Կուդզաևի ու առայժմ անհայտ, բայց արդեն Sputnik Արմենիային հայտնի մեր հերոսուհու սպասված հանդիպմանը:

ՀԳ Օրվա ամենամեծ հրաշքն է սա: Երբ փոքրիկ աղջնակն անընդհատ մտածել է իրեն փրկած բժշկի մասին ու հանկարծ իմանում է, որ բժիշկը փնտրում է իրեն: Ահա սա է բժշկի ամենավեհ կոչումն ու առաքելությունը, երբ անտարբեր չէ իր հիվանդի հետագա ճակատագրի հանդեպ:

Տասնյակ տարիներ անց կրկին գլուխ է բարձրացրել Մարդ Բժիշկը՝ ի՞նչ եղավ իմ փոքրիկի հետ, ով արդեն հասուն, կայացած ու ճանաչված կին է:

Հ. Բ.



Տարածել...


loading...

Նմանատիպ նյութեր
Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝ այստեղ,    
На русском,  English,  Français,   Español,   Türkçe,
  ქართული,   فارسی,

Միացեք մեզ YouTube-ում... 18հզ. բաժանորդ



Նոր նյութեր


«Եթե քո բոլոր օրերը նման են մեկը մյուսին, ուրեմն ապրել ես ԸՆԴԱՄԵՆԸ 1 օր» 
Եթե համաձայն ես, սեղմիր Հավանել   

 

Загрузка...
Загрузка...
Կատեգորիա: Լրահոսից | Ավելացրեց: erkusov.com (31.10.16) | Հեղինակ: hraparak.am W
Դիտումներ: 251 | Տեգեր: հրաաա՜շք..., օրվա, կամ, լուրը, ամենալավ | - Վարկանիշ -: 0.0/0