Загрузка...
Ողջույն, Հյուր!
       Երկուշաբթի, 23.10.17  Русский  English  Français   Español   Türkçe   ქართული   فارسی

Գլխավոր էջ » » Լրահոսից


Որքա՞ն ժամանակ շահեց Սերժ Սարգսյանը. ռուսական կողմը երկար չի սպասի
 
 
Загрузка...



«Ժողովուրդ» թերթ գրում է. «Երեկ Հայաստանի նախագահական կայքը պաշտոնապես ազդարարեց, որ Սերժ Սարգսյանը օգոստոսի 10-ին մեկնելու է Մոսկվա, որտեղ հանդիպելու է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Այս հաղորդագրությունն ուշագրավ է այն տեսանկյունից, որ դրանում ոչինչ նշված չէ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպելու և ԼՂՀ խնդրի շուրջ բանակցելու մասին:

«Այցի շրջանակներում Հանրապետության նախագահը Մոսկվայում հանդիպում կունենա նախագահ Պուտինի հետ: Բարձր մակարդակի բանակցությունների ընթացքում նախատեսվում է քննարկել ռազմավարական գործընկեր երկու պետությունների միջև մի շարք ոլորտներում՝ քաղաքական, առևտրատնտեսական, հումանիտար, երկկողմ փոխգործակցության օրակարգի առանցքային հարցեր, ինչպես նաև եվրասիական տարածքում ինտեգրացիոն գործընթացների զարգացմանը վերաբերող հարցեր: Սերժ Սարգսյանը և Վլադիմիր Պուտինը մտքեր կփոխանակեն նաև միջազգային և տարածաշրջանային մի շարք արդիական խնդիրների շուրջ»,- նշված է նախագահականի տարածած հաղորդագրությունում:

Մինչ այս հայտնի էր, որ օգոստոսի 8-ին Մոսկվայում պետք է տեղի ունենա Սարգսյան-Պուտին-Ալիև հերթական եռակողմ հանդիպումը, որի ընթացքում պաշտոնական Մոսկվան փորձելու էր հայկական կողմին պարտադրել ԼՂՀ խնդրի կարգավորման հետ կապված կոնկրետ խոստումներ տալ:

Այսինքն՝ կարելի է ենթադրել, որ Հայաստանում վերջին երկու շաբաթներին ծավալված իրադարձությունների արդյունքում ԼՂՀ խնդրի շուրջ բանակցությունները մի առ ժամանակ հետաձգվել են: Սակայն Սերժ Սարգսյանը, այնուամենայնիվ, Մոսկվա մեկնելը փաստում է, որ ռուսական կողմը մտադիր չէ երկար սպասել: Իսկ թե ՊՊԾ գնդի շուրջ ծավալված իրադարձությունների շնորհիվ Սերժ Սարգսյանը որքան ժամանակ շահեց, պարզ կդառնա նրա մոսկովյան այցելությունից հետո»:



Տարածել...


loading...

Նմանատիպ նյութեր
Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝ այստեղ,    
На русском,  English,  Français,   Español,   Türkçe,
  ქართული,   فارسی,

Միացեք մեզ YouTube-ում... 18հզ. բաժանորդ



Նոր նյութեր


«Եթե քո բոլոր օրերը նման են մեկը մյուսին, ուրեմն ապրել ես ԸՆԴԱՄԵՆԸ 1 օր» 
Եթե համաձայն ես, սեղմիր Հավանել   

 

Загрузка...
Загрузка...
Կատեգորիա: Լրահոսից | Ավելացրեց: erkusov.com (04.08.16)
Դիտումներ: 303 | Տեգեր: ռուսական, Սարգսյանը., ժամանակ, սպասի, չի, Սերժ, երկար, Որքա՞ն, կողմը, շահեց | - Վարկանիշ -: 0.0/0