Загрузка...
Ողջույն, Հյուր!
       Չորեքշաբթի, 18.10.17  Русский  English  Français   Español   Türkçe   ქართული   فارسی

Գլխավոր էջ » » Լրահոսից


Օգոստոսի 15-17-ը մի քիչ հովանանք, որ 18-ից սկսած նորից տժժժանք. Գագիկ Սուրենյանը՝ սպասվող եղանակի մասին
 
 
Загрузка...


Հանրապետության տարածքում Իրաքից ներթափանցած արևադարձային տաք օդային հոսանքների ազդեցությունը կպահպանվի նաև վաղը, ինչի արդյունքում կպահպանվի նաև օդի բարձր ջերմային ֆոնը: Հանրապետության ամենաշոգ հատվածը կլինի Արարատյան դաշտը և Երևանը, որտեղ առանձին հատվածներում ցերեկը օդի ջերմաստիճանը կհասնի +38…+39 աստիճանի: Այս մասին «Առաջին լրատվական»-իհետ զրույցում առաջիկա օրերի վերաբերյալ կանխատեսումները ներկայացրեց ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը

Սակայն, օգոստոսի 15-ից սկսած օդերևութաբանական իրավիճակը Հայաստանում կփոխվի, օդային հոսանքները կփոխեն իրենց ուղղությունը հարավայինից հյուսիս-արևմտյանի և մեր երկիր կներթափանցեն սառը օդային հոսանքներ, ինչի արդյունքում օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով: Օգոստոսի 15-17-ին նույնիսկ հյուսիսային մարզերում, մասնավորապես Շիրակում, Լոռիում և Տավուշում երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ:

Օգոստոսի 18-ից սկսած հարավից մեր երկրին մոտենում է հաջորդ տաք օդի ալիքը, ինչի արդյունքում 18-20-ին ջերմաստիճանը կբարձրանա 3-4 աստիճանով, և Արարատյան դաշտում ու Երևանում կհասնի +38 աստիճանի:
 


Պետք է նշել նաև, որ ջերմաստիճանի նվազումը այդ երեք օրը ցերեկային ժամերին առանձնապես չի զգացվի, քանի որ ամեն դեպքում +34…+35 աստիճան տաքությունը Երևանում կպահպանվի, բայց երեկոյան ժամերին և գիշերը բավականին հաճելի եղանակային պայմաններ կլինեն, այդ ժամանակահատվածում ջերմաստիճանը կնվազի մինչև +24…+26 աստիճան
 



Տարածել...


loading...

Նմանատիպ նյութեր
Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝ այստեղ,    
На русском,  English,  Français,   Español,   Türkçe,
  ქართული,   فارسی,

Միացեք մեզ YouTube-ում... 18հզ. բաժանորդ



Նոր նյութեր


«Եթե քո բոլոր օրերը նման են մեկը մյուսին, ուրեմն ապրել ես ԸՆԴԱՄԵՆԸ 1 օր» 
Եթե համաձայն ես, սեղմիր Հավանել   

 

Загрузка...
Загрузка...
Կատեգորիա: Լրահոսից | Ավելացրեց: erkusov.com (15.08.16)
Դիտումներ: 432 | Տեգեր: 18-ից, Նորից, սկսած, ՔԻՉ, Մի, տժժժանք., հովանանք, 15-17-ը, օգոստոսի, որ | - Վարկանիշ -: 0.0/0

Загрузка...