Загрузка...
Ողջույն, Հյուր!
       Ուրբաթ, 24.11.17  Русский  English  Français   Español   Türkçe   ქართული   فارسی

Գլխավոր էջ » » Լրահոսից


Ո՞վ է այն բժիշկը, որ չի թողել Պավլիկի ոտքերը կտրել...
 
 


   

 

Ջերմաստիճանը ինչքան բարձրանում, այնքան, ինչպես Գագիկ Սուրենյանն է ասում, ջերմային էներգիան խփում է գլխներիս:

Ադիբեկյանի հետ բոլորդ ականատես եղաք՝ ինչ եղավ:

Մերձինսուլտային շրջանում իր տան եղած- չեղածը նվեր է անում: Կնիկն ու երեխեքը սոված ու տկլոր նվվում են՝ ծերուկն ինչքան գնում, այնքան անտանելի է դառնում:

Սուրենյան Գագիկն էլ հորդորում է, որ ջերմաստիճանի բարձրացումից նման կարգի երևույթներից պետք չէ զարմանալ.

«Ժողովուրդ,  այսօր ջերմաստիճանը երեկվա համեմատ 1-2 աստիճանով բարձրացել է, այնպես որ եթե Ադիբեկյանը հայտարարի, որ Հայաստանի 29 743 կմ2 մեր ինչի՞ն է պետք, ոչ կզարմանաք, ոչ էլ կզայրանաք»:

Բայց այսօր ջերմաստիճանի կտրուկ բարձրացումից էլ ավելի վտանգավոր միտում է արձանագրվում: Էլի կապված ջերմաստիճանի բարձրացման հետ, հիշողությունս դավաճանում է, չեմ հիշում, թե որտեղ կարդացի, որ իշխանությունները ուզում էին Պավլիկ Մանուկյանի ոտքերը կտրեին, բայց չգիտեմ, ո՞ր բժիշկն է հրաժարվել այդ գործողությունից: Ու մի երկար շղթա: Փառք այդ բժշկին, որ փրկեց մեր հերոսին:

Ժողովուրդ, այս տաք եղանակին եթե չեք կարող գնալ որևէ զով տեղ հանգստանալու, ինձ նման, դա դեռ չի նշանակում, որ ներսում իրար «պաժառ պիտի տանք»: Դրանով դուք իշխանություններին չեք վատություն անում՝ տեսե՜ք՝ ինչերի՜ են ընդունակ, այլ մեզ՝ «պաժառում հայտնվածներին ու փախչել չկարացողներին»: Լավ, ու՞ր փախչենք: Դժվա՞ր է պատկերացնել, որ նման բաներն այդքան «ափաշկարա չեն անում», այնքա՜ն պարզ միջոցներ կան...  

Կամ չեք ասի՞ , թե ո՞վ է այն բժիշկը, որ չի թույլատրել Պավլիկի ոտքերը կտրել. վերջին շնչներումս մի քիչ էլ նրանից խոսենք... Ավելին, ում պարտադրել են, իսկ ինքը հրաժարվել է: Ոչ մի տեղ կրակ չկա, փաստ, անուն չկա, բայց ուզում եք, որ ծուխ ելնի: 

ՀԳ, Կասեք,  որ հաստատ «ծախված եմ», որ նման բաների չեմ ուզում հավատալ... Ավելին չեմ ուզում պատկերացնել: 

Հասմիկ Բաբաջանյան

Նյութի աղբյուրը ` http://hraparak.am/?p=120322&l=am/



Տարածել...


Կատեգորիա: Լրահոսից | Ավելացրեց: 14.08.16

loading...

Նմանատիպ նյութեր
Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝ այստեղ,    
На русском,  English,  Français,   Español,   Türkçe,
  ქართული,   فارسی,
Загрузка...

Միացեք մեզ YouTube-ում... 21հզ.+ բաժանորդ



Նոր նյութեր


«Եթե քո բոլոր օրերը նման են մեկը մյուսին, ուրեմն ապրել ես ԸՆԴԱՄԵՆԸ 1 օր» 
Եթե համաձայն ես, սեղմիր Հավանել   

 

Загрузка...
Загрузка...
Կատեգորիա: Լրահոսից | Ավելացրեց: erkusov.com (14.08.16)
Դիտումներ: 1635 | Տեգեր: Այն, բժիշկը, չի, Պավլիկի, Ո՞վ, կտրել..., ոտքերը, թողել, որ | - Վարկանիշ -: 0.0/0

Загрузка...
Загрузка...
Загрузка...