Загрузка...
Ողջույն, Հյուր!
       Երեքշաբթի, 24.10.17  Русский  English  Français   Español   Türkçe   ქართული   فارسی

Գլխավոր էջ » » Լրահոսից


Նոր մանրամասներ Լրագրողների դպրոցում 22-ամյա երիտասարդի դանակահարության մասին
 
 
Загрузка...


Հոկտեմբերի 19-ին, ժամը 23.20-ին, «Արմենիա» բժշկական կենտրոնից ոստիկանության Մաշտոցի բաժնում հաղորդում էր ստացվել, որ կրծքավանդակի և ազդրի կտրած-ծակած վերքերով բուժօգնության է դիմել 1994 թ. ծնված Լևոն Սահակյանը:

Երիտասարդը բժիշկներին հայտնել էր, որ փողոցում՝ նախկին Շիրակ հանրախանութի մոտ, վայր է ընկել:

Ոստիկանության Երևան քաղաքի վարչության, Մաշտոցի բաժնի և համայնքային ոստիկանության բաժանմունքի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Լևոն Սահակյանին, գումարային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ընթացքում, դանակահարել է 1977 թ. ծնված Վահան Ղազարյանը:

Հոկտեմբերի 20-ին, ժամը 15.50-ին, ոստիկանության ծառայողները Վահան Ղազարյանին հայտնաբերել են Երևանի Հալաբյան-Մարգարյան փողոցների խաչմերուկում, բերման ենթարկել ոստիկանության Մաշտոցի բաժին, որտեղ նա տվել է խոստովանական ցուցմունք:

Հոկտեմբերի 21-ին, ժամը 22.35-ին «Արմենիա» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ 22-ամյա Լևոն Սահակյանը գիտակցության չգալով մահացել է:

Վահան Ղազարյանը ձերբակալված է: Փաստի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:



Տարածել...


loading...

Նմանատիպ նյութեր
Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝ այստեղ,    
На русском,  English,  Français,   Español,   Türkçe,
  ქართული,   فارسی,

Միացեք մեզ YouTube-ում... 18հզ. բաժանորդ



Նոր նյութեր


«Եթե քո բոլոր օրերը նման են մեկը մյուսին, ուրեմն ապրել ես ԸՆԴԱՄԵՆԸ 1 օր» 
Եթե համաձայն ես, սեղմիր Հավանել   

 

Загрузка...
Загрузка...
Կատեգորիա: Լրահոսից | Ավելացրեց: erkusov.com (23.10.16) | Հեղինակ: 1in.am W
Դիտումներ: 1097 | Տեգեր: մասին, դանակահարության, մանրամասներ, դպրոցում, Նոր, երիտասարդի, լրագրողների, 22-ամյա | - Վարկանիշ -: 0.0/0