Загрузка...
Ողջույն, Հյուր!
       Երեքշաբթի, 24.10.17  Русский  English  Français   Español   Türkçe   ქართული   فارسی

Գլխավոր էջ » » Լրահոսից


Նոր մանրամասներ արտաքնոցում հայտնաբերված նորածնի մահվան դեպքից
 
 
Загрузка...


ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության Ախուրյանի քննչական բաժնում միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու Ջաջուռ գյուղում նորածնի մահվան պատճառները:

2017թ. փետրվարի 14-ին` ժամը 14:20-ին, Ախուրյանի շտապբուժօգնության կայանից ահազանգ է ստացվել առ  այն , որ «վաղ հետծննդյան շրջան» ախտորոշմամբ հիվանդանոց է  տեղափոխվել Շիրակի մարզի Ջաջուռ գյուղի բնակչուհին, ով հայտնել է, որ հղիության 8-րդ ամսվա ընթացքում սուր ցավերի հետևանքով տան բակում գտնվող արտաքնոցում կորցրել է իր երեխային:

Նորածինը եղել է նրա 4-րդ երեխան՝ իգական սեռի:

Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը:  Բացատրություններ են վերցվել կնոջից, սկեսուրից, ամուսնուց, բուժաշխատողներից։

Հաշվի առնելով դեպքի հասարակական մեծ հնչեղությունը՝ որոշ մանրամասներ ենք հրապարակում դեպքի հանգամանքների վերաբերյալ։

Նախնական տվյալներով՝ 2017 թ. փետրվարի 14-ին՝ ժամը 10:30-ի սահմաններում, հղիության 8-րդ ամսում գտնվող 30-ամյա կինը որովայնի և աճուկային հատվածներում ունեցել է ցավեր, սկսել են հոսել պտղաջրերը, իրենց տանից վերցրել է պոլիէթիլային տոպրակ, այն դրել է պլաստմասե  թասի մեջ, որպեսզի պտղաջրերը լցվեն թասի մեջ, այնուհետև ցանկություն է առաջացել բնական կարիքները հոգալու և գնացել է արտաքնոց, որը գտնվում է դրսում: Արտաքնոցում զգացել է, որ  իրենից ինչ-որ կշիռ պոկվել-ընկել է։ Հասկանալով, որ ծննդաբերել է՝ անմիջապես այդ մասին հայտնել է հարազատներին, զանգահարել են շտապօգնություն և նրան անմիջապես տեղափոխել բժշկական կենտրոն։

Դեպքի վայրի զննությամբ արտաքնոցի անցքում՝ 2 մետր խորության վրա,  հայտնաբերվել է  իգական սեռի  պտղի դիակ՝ պոլիէթիլային տոպրակի վրա ընկած: Պարզաբանում ենք, որ երեխան  «պոլիէթիլային  տոպրակի  մեջ  փաթեթավորված» չի եղել։

Նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ: Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ կնոջ բացատրություններում մատնանշված հանգամանքներն ստուգելու ուղղությամբ։

1in.am



Տարածել...


loading...

Նմանատիպ նյութեր
Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝ այստեղ,    
На русском,  English,  Français,   Español,   Türkçe,
  ქართული,   فارسی,

Միացեք մեզ YouTube-ում... 18հզ. բաժանորդ



Նոր նյութեր


«Եթե քո բոլոր օրերը նման են մեկը մյուսին, ուրեմն ապրել ես ԸՆԴԱՄԵՆԸ 1 օր» 
Եթե համաձայն ես, սեղմիր Հավանել   

 

Загрузка...
Загрузка...
Կատեգորիա: Լրահոսից | Ավելացրեց: erkusov.com (16.02.17)
Դիտումներ: 1792 | Տեգեր: մահվան, նորածնի, մանրամասներ, հայտնաբերված, արտաքնոցում, դեպքից, Նոր | - Վարկանիշ -: 0.0/0