Загрузка...

Գլխավոր էջ » » Լրահոսից

Նիկոլ Վովաևիչի մի քայլը անհանգստացրել է Մոսկվային
 

 


   Lragir.am

Նիկոլ Փաշինյանի այցը Սոչի եւ եվրասիական հավերժ եռյակի հետ եվրասիական սեղանին ներկայությունը ռուսական ԶԼՄ-ների ու փորձագիտական հանրության ուշադրության կենտրոնում է: Հիմնական մտահոգություններն ավանդական են՝ նոր Հայաստանը կմնա՞ ռուսական ուղեծրում, թե այնուամենայնիվ կհեռանա: Նշվում է, որ Հայաստանը ընտրություն չունի, բացի Ռուսաստանից, եւ որ Նիկոլ Փաշինյանն էլ հայտարարել է հարաբերությունները պահպանելու մասին: Ավելին, մատնանշում են նրա հայրանունը՝ Վովաեւիչ, որպես ապացույց:

Բայց այս ավանդական թեզերի կողքին մեծ աժիոտաժ էր առաջացրել Նիկոլի հանդիպումը Սոչիի հայերի հետ: Հազարավոր հայեր էին եկել նրան դիմավորելու, եւ նրանց առջեւ ելույթ ունենալով՝ Նիկոլը կոչ արեց վերադառնալ Հայաստան, ներդրումներ անել, աշխատատեղեր ստեղծել: Մի կողմից, Ռուսաստանի տարածքում հայկական հանրահավաք (հետաքրքիր է, որ բանախոսներն օրինակ են բերում Եվրոպան, որտեղ արգելում են Էրդողանի հանրահավաքները թուրքական համայնքում), մյուս կողմից՝ վերադառնալու կոչեր: Որքան էլ ռուսական շրջանակներում ձեւ են անում, թե չունեն հայերի կարիքը, որ հայերի համար մեծ պարգեւ է Ռուսաստանում ապրելն ու աշխատելը, Ռուսաստանից, հատկապես հարավային շրջաններից հայերի զանգվածային արտահոսքը չափազանց լուրջ խնդիրներ կառաջացնի Ռուսաստանի համար: Ռուսներն արդեն հայտարարում են, թե Ռուսաստանում ապրում է 3 միլիոն հայ, եւ խոսում են այն մասին, որ նրանք արդեն ցույցեր ու հանրահավաքներ են անում: 3 միլիոնը լուրջ թիվ է, հատկապես քաղաքականապես ակտիվացած հայությունը: Ընդ որում՝ իր բոլոր շերտերով ու խավերով՝ գաստարբայտերներից մինչեւ էլիտայի ներկայացուցիչներ:

Ռուսահայությունը հայկական սփյուռքի թերեւս ամենաիներտ ու քաղաքականապես պասիվ հատվածն էր, բայց հայկական շարժումը փոխեց իրավիճակը: Հայերն զգացին իրենց ուժը, մնում է մտածեն հայրենադարձության մասին, որը հռչակել է շարժումը: Նիկոլ Փաշինյանը հանրահավաքների ու երթերի ժամանակ իր մի ասուլիսում նշել էր ռուսահայերի գործոնի կարեւորությունը շարժման համար եւ հայտարարել, որ ՌԴ իշխանության կողմից նրանց կարծիքը հաշվի առնելը դրական կգնահատվեր: Այսպիսով, շարժումը գործոն դարձրեց ռուսահայ համայնքին, համայնքն էլ պահեց շարժման թիկունքը: Սա հզոր գործոն է հայ-ռուսական հարաբերություններում:



Տարածել...
 

Կատեգորիա: Լրահոսից | Ավելացրեց: 15.05.18 | Հեղինակ: Lragir.am

loading...

Նմանատիպ նյութեր

Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝
այստեղ,    
На русском,  English,  Français,   Español,   Türkçe,
  ქართული,   فارسی,

Միացեք մեզ YouTube-ում... 27հզ.+ բաժանորդ



Նոր նյութեր

 

Загрузка...
Загрузка...
Կատեգորիա: Լրահոսից | Ավելացրեց: erkusov.com (15.05.18) | Հեղինակ: Lragir.am
Դիտումներ: 214 | Տեգեր: քայլը, Վովաևիչի, անհանգստացրել, Նիկոլ, Մի, Մոսկվային | - Վարկանիշ -: 0.0/0

Загрузка...
Загрузка...