RSS 

Загрузка...

Գլխավոր էջ » » Լրահոսից

Նիկոլ Փաշինյանն ընդունել է հայուհի հարսնացու ընտրած Եվրախորհրդարանի պատգամավորին
 


 


   

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Եվրախորհրդարանի պատգամավոր, լյուքսենբուրգցի Ֆրանկ Էնգելին ու նրա հայուհի ընտրյալին` Տաթև Մանուկյանին:

Զույգը ծանոթացել է Տաթևում. երկուսն էլ առանց իրար ճանաչելու խնդրել էին իրենց ընդհանուր ծանոթին տանել իրենց Տաթևի վանքը տեսնելու, և, ի վերջո, հայտնվել էին նույն մեքենայում:

«Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչումը Ղարաբաղյան հակամարտության միակ խելամիտ լուծումն է: Եթե լիներ այլ լուծում, այն արդեն գտնված կլիներ 25 տարվա բանակցությունների ընթացքում: Ինչ վերաբերում է տարածքներին, ապա կա մի պարզ տրամաբանություն՝ եթե պարտվում ես պատերազմում, ապա տարածքները նույնպես կորցնում ես: Որքան հիշում եմ՝ 1990-ականներին հենց Ադրբեջանն էր, որ սկսեց պատերազմ, և նրանք պարտվեցին»: Այսպիսի կարծիք է  հայտնել եվրախորհրդարանի պատգամավոր Ֆրանկ Էնգելն իր հարցազրույցերից մեկում՝ մեկնաբանելով Լեռնային Ղարաբաղի հակամարտության ներկայիս փուլը:

 

Ավելի վաղ Տաթևը հրապարակել է իր և Ֆրանկ Էնգելի լուսանկարը, որում նրանք հայկական ազգային տարազներով են: Լուսանկարին կից Տաթևը գրել էր. «Կենացդ, հայո՛ց բանակ! Ապրիլյան քառօրյա պատերազմից հետո էր, երբ մեր բուռն քննարկումների ընթացքում Ֆրանկն ասաց. «Դրանք (ադրբեջանցիները) ոչ մի միլիմետր հող չեն վերցնի, եթե նույնիսկ ես ստիպված լինեմ զինվորական համազգեստ հագնել…»… Փշաքաղված ժպտացի ու ասեցի. «Սա ավելի ազդեցիկ էր, քան «Ես քեզ սիրում եմ»-ը…»:





Տարածել...
 

Նմանատիպ նյութեր



loading...

Загрузка...

Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 60հզ.+ բաժանորդ


Կատեգորիա: Լրահոսից | Ավելացրեց: erkusov.com (11.06.18)
Դիտումներ: 5971 | Տեգեր: Փաշինյանն, ընտրած, Հայուհի, հարսնացու, Պատգամավորին, ընդունել, Եվրախորհրդարանի, Նիկոլ | - Վարկանիշ -: 0.0/0
Загрузка...