RSS 

Загрузка...

Գլխավոր էջ » » Լրահոսից

Նիդերլանդների խորհրդարանը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը
 


 


   azatutyun.am

«Ազատություն» ռ/կ. Նիդերլանդների խորհրդարանի ստորին պալատը քիչ առաջ քվեների մեծամասնությամբ ընդունել է Օսմանյան Թուրքիայում 1915 թվականի հայերի զանգվածային սպանդը որպես ցեղասպանություն ճանաչելու երկու օրինագիծ:

Ըստ առաջինի, Հոլանդիան վերահաստատել է Հայոց ցեղասպանությունը ճանաչելու 2004 թվականի որոշումը։ Ըստ երկրորդի, ​այս տարվա ապրիլի 24-ին, ապա հինգ տարին մեկ Երևան է գործուղվելու Նիդերլանդների ներկայացուցիչն, ով մասնակցելու է Հայոց Եղեռնի զոհերի ոգեկոչման արարողություններին:

Ենթադրվում է, որ պաշտոնական Անկարան խստորեն կդատապարտի Նիդերլանդների խորհրդարանի այսօրվա որոշումները:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:



Տարածել...
 

Նմանատիպ նյութեր



loading...

Загрузка...

Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 30հզ.+ բաժանորդ


Կատեգորիա: Լրահոսից | Ավելացրեց: erkusov.com (23.02.18) | Հեղինակ: azatutyun.am
Դիտումներ: 406 | Տեգեր: Նիդերլանդների, ցեղասպանությունը, խորհրդարանը, Հայոց, ճանաչեց | - Վարկանիշ -: 0.0/0

_blanktext/javascript> |