RSS 

Загрузка...

Գլխավոր էջ » » Լրահոսից

«Ներում-զիջում չի լինի». օրինախախտ վարորդները նոր տեսակի տուգանքի կենթարկվեն՝ բալային համակարգով
 


 


   aravot.am

Շուտով ՀՀ ճանապարհային ոստիկանությունն օրինախախտ վարորդների հանդեպ պատժի նոր մեթոդ է կիրառելու՝ բալային համակարգ: Այս մասին այսօր «ֆեյսբուքյան» ուղիղ եթերում քաղաքացիների հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց Երեւանի ՃՈ պետի տեղակալ Արմեն Խաչատրյանը: Նա հիշեցրեց, որ մայիսի 23-ից ճանապարհային երթեւեկության կանոնների խախտումների ինտենսիվություն է նկատվում:

Հիշեցնենք՝ այդ ժամանակահատվածում հայտարարվեց, որ մի քանի տարվա վարչական տուգանքները (վարչապետ Նիկոլ Փաշինյանի կարգադրությամբ) ներվելու են, ինչից հետո վարորդների մի մասն առիթից օգտվում է եւ խախտումներ անում: «Իրավախախտումների քանակը ավելացել է որոշակի խմբի վարորդների կողմից, որոնք ճիշտ չեն ընկալել վարչական տուգանքները ներելու մեր քաղաքականությունը: Նրանք ավելի շատ խախտումներ են թույլ տալիս, մինչդեռ դրանից պետք է խուսափել՝ անկախ նրանից՝ տվյալ հատվածում ոստիկանությունը վերահսկո՞ւմ է իրողությունը, թե ոչ»,-արձանագրեց Արմեն Խաչատրյանը:

Նա հայտնեց, որ Ոստիկանության թիրախում կլինեն հենց այդ խմբի վարորդները, որոնք հերիք չէ՝ խախտումներ են անում, նաեւ՝ ինչ-ինչ պատճառներով չեն վճարում վարչական տուգանքները. «Նրանց հանդեպ կգործի բալային համակարգ՝ բաղկացած ինը բալից: Որոշակի խախտումներ կատարելուց հետո բալերն աստիճանաբար կսպառվեն, ինչի հետեւանքով տրանսպորտային միջոց վարելու իրավունքը կկասեցվի վեց ամսով: Վստահ ենք, որ այս մեթոդով կկարողանանք նվազագույնի հասցնել խախտումների քանակը»:

Մանրամասն...



Տարածել...
 

Նմանատիպ նյութեր



loading...

Загрузка...

Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 50հզ.+ բաժանորդ


Կատեգորիա: Լրահոսից | Ավելացրեց: erkusov.com (26.07.18) | Հեղինակ: aravot.am
Դիտումներ: 1256 | Տեգեր: լինի»., Նոր, տեսակի, տուգանքի, չի, կենթարկվեն՝, «Ներում-զիջում, վարորդները, օրինախախտ, բալային | - Վարկանիշ -: 0.0/0