RSS 

Загрузка...

Գլխավոր էջ » » Լրահոսից

Նախարարներն այսուհետ գործուղման կմեկնեն էկոնոմ կարգով, ծախսերը կնվազեցվեն
 


 


   armtimes.com

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանն այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը Ղազախստանի մայրաքաղաք էր մեկնել ինքնաթիռի էկոնոմ կարգով, եւ այսուհետ այդպես է լինելու:

Էդուարդ Աղաջանյանը նշեց, որ այդպիսով նվազեցվելու են ծախսերը, բացի այդ, կվերանայվեն գործուղման մեկնող պատվիրակությունները: Պատվիրակությունների կազմի անդամները կգործուղվեն ըստ խիստ անհրաժեշտության, այլ ոչ շրջագայելու համար:

Վարչապետի աշխատակազմի ղեկավարի փոխանցմամբ, այդ հարցերով զբաղվում է ինքը ու այսուհետ բոլոր նախարարները երթեւեկելու են էկոնոմ կարգով:



Տարածել...
 

Նմանատիպ նյութեր



loading...

Загрузка...

Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 30հզ.+ բաժանորդ


Կատեգորիա: Լրահոսից | Ավելացրեց: erkusov.com (01.06.18) | Հեղինակ: armtimes.com
Դիտումներ: 1446 | Տեգեր: Այսուհետ, էկոնոմ, նախարարներն, ծախսերը, կմեկնեն, կնվազեցվեն, կարգով, գործուղման | - Վարկանիշ -: 0.0/0