Загрузка...
Ողջույն, Հյուր!
       Շաբաթ, 25.11.17  Русский  English  Français   Español   Türkçe   ქართული   فارسی

Գլխավոր էջ » » Լրահոսից


Մոսկվան հետաքրքիր լուծում է գտել Հայաստանի հարցում
 
 


   Lragir.am

Ռուսական ԶԼՄ-ները տեղեկություն են հրապարակել, ըստ որի ՀՀ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը կարող է նշանակվել ՀԱՊԿ գլխավոր քարտուղար: Հայտնի է, որ հոկտեմբերին Երեւանում նախատեսված ՀԱՊԿ խորհրդի նիստում ներկայիս գլխավոր քարտուղար Բորդյուժան հեռանալու է այդ պաշտոնից, որը զբաղեցնելու է Հայաստանի ներկայացուցիչը: Եվ ահա, խոսվում է, որ նոր քարտուղարը լինելու է Սեյրան Օհանյանը:

 

Այս տարվա փետրվարից ԵՏՄ Տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ էր նշանակվել ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը, 4 տարի ժամկետով: Եթե Սեյրան Օհանյանը նշանակվի ՀԱՊԿ գլխավոր քարտուղար, ապա Հայաստանը պրո-ռուսական բլոկներում կունենա երկու большой начальник (մեծ ղեկավար), ինչպես Մեդվեդեւն էր ասել Տիգրան Սարգսյանին:

 

Վերջին տարիներին Հայաստանում Ռուսաստանի հանդեպ վերաբերմունքի կտրուկ փոփոխություն է եղել: Դրան նպաստել է հատկապես պրո-ռուսական բլոկներին Հայաստանի անդամակցությունը եւ Ռուսաստանի քաղաքականությունը Հայաստանի հանդեպ:

 

Անդամակցելով ԵՏՄ-ին, Հայաստանի իշխանությունը հայտարարում էր, որ այդ քայլը պայմանավորված է տնտեսական պրեֆերենցիաներով ու անվտանգության խնդիրներով: Շատ կարճ ժամանակում սակայն պարզվեց, որ ԵՏՄ-ն տնտեսության ոլորտում լրացուցիչ սահմանափակումներ ու բարդություններ է առաջացրել, Հայաստանին զրկելով տնտեսական զարգացման հեռանկարից, իսկ անվտանգության ոլորտում Հայաստանը դարձել է բավական խոցելի: Դրա ապացույցը ապրիլյան պատերազմն էր, երբ ՀԱՊԿ-ը, պարզվեց, չի կատարելու իր դաշնակցային պարտավորությունները, ավելին՝ այն պաշտպանության ոլորտում սահմանափակել է Հայաստանի հնարավորությունները:

 

Այս ամենի հանրագումարում Հայաստանում ձեւավորվել է որոշակի վերաբերմունք Ռուսաստանի հանդեպ: Մոսկայում ակնհայտորեն դժգոհ են այս իրավիճակից եւ փորձում են «շտկել» այն: Ընդ որում, բավական հետաքրքիր ձեւ են մտածել: Տիգրան Սարգսյանը, ով ՀՀ վարչապետ եղած ժամանակ հիմնավորում էր, որ Հայաստանի անդամակցումը ԵՏՄ-ին նպատակահարմար չէ թեկուզ ընդհանուր սահմանի բացակայության պատճառով, նշանակվեց ԵՏՄ փաստացի ղեկավար:

 

Սեյրան Օհանյանը, ում ղեկավարությամբ հայկական զինված ուժերը երկար ժամանակ խոշոր հաշվով պահպանեցին ինքնիշխանությունը, նշանակվում է ՀԱՊԿ ղեկավար:

Ամբողջական նյութը՝ սկզբնաղբյուր կայքում



Տարածել...


Կատեգորիա: Լրահոսից | Ավելացրեց: 15.09.16 | Հեղինակ: Lragir.am

loading...

Նմանատիպ նյութեր
Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝ այստեղ,    
На русском,  English,  Français,   Español,   Türkçe,
  ქართული,   فارسی,
Загрузка...

Միացեք մեզ YouTube-ում... 21հզ.+ բաժանորդ



Նոր նյութեր


«Եթե քո բոլոր օրերը նման են մեկը մյուսին, ուրեմն ապրել ես ԸՆԴԱՄԵՆԸ 1 օր» 
Եթե համաձայն ես, սեղմիր Հավանել   

 

Загрузка...
Загрузка...
Կատեգորիա: Լրահոսից | Ավելացրեց: erkusov.com (15.09.16) | Հեղինակ: Lragir.am
Դիտումներ: 194 | Տեգեր: գտել, Մոսկվան, ՀԱՅԱՍՏԱՆԻ, հարցում, լուծում, Հետաքրքիր | - Վարկանիշ -: 0.0/0

Загрузка...
Загрузка...
Загрузка...