Загрузка...
Ողջույն, Հյուր!
       Չորեքշաբթի, 18.10.17  Русский  English  Français   Español   Türkçe   ქართული   فارسی

Գլխավոր էջ » » Լրահոսից


Մնացական Բիչախչյանը նոր որոշում է կայացրել. Երբ կարող է փոխվել հին նմուշի անձնագիրը
 
 
Загрузка...


 

ՀՀ ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանը հայտնում է, որ հին նմուշի անձնագիր ստանալու ոլորտը կանոնակարգող օրենսդրության համաձայն նշված անձնագիրը կարող է փոխանակվել 1. դրանում պարունակվող տեղեկությունները փոխելու, 2. գրառումներում անճշտություններ հայտնաբերելու, 3. անձնագիրն օգտագործման համար ոչ պիտանի լինելու, 4.վավերականության ժամկետը լրացած լինելու դեպքերում: 

Տարածքային անձնագրային ծառայություններին իմ կողմից հանձնարարվել է առանց նշված հիմքերի առկայության, ուղղակի քաղաքացու ցանկությամբ նշված անձնագրերը չփոխանակել: Անհրաժեշտ է տեղեկանալ նաև, որ հին նմուշի անձնագրի վավերականության ժամկետը կարող է երկարաձգվել մեկ անգամ 5 տարով: Բացառություն կարող է լինել միայն մեկ դեպքում, երբ անձնագրի վավերականության ժամկետի ավարտին մնացել է 6 ամսից քիչ ժամկետ և քաղաքացին ճամփորդում է այնպիսի երկիր, որտեղից պահանջվում է անձնագրի առնվազն 6 ամսյա վավերականության ժամկետ: 

Պահանջը պայմանավորված է տեղերում հերթերից խուսափելու, ինչպես նաև այն քաղաքացիների անձնագիր ստանալու իրավունքը անխոչընդոտ իրացնելու նպատակով, որոնց անձնագրերը բավարարում են վերը նշված պահանջներին և ենթակա են փոխանակման: Հորդորում ենք չանհանգստանալ, քանի որ ներկայիս իրավակարգավորումների համաձայն մինչև 2019թ. հունվարի 1-ը քաղաքացին կարող է դիմել հին նմուշի անձնագիր ստանալու համար: 



Տարածել...


loading...

Նմանատիպ նյութեր
Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝ այստեղ,    
На русском,  English,  Français,   Español,   Türkçe,
  ქართული,   فارسی,

Միացեք մեզ YouTube-ում... 18հզ. բաժանորդ



Նոր նյութեր


«Եթե քո բոլոր օրերը նման են մեկը մյուսին, ուրեմն ապրել ես ԸՆԴԱՄԵՆԸ 1 օր» 
Եթե համաձայն ես, սեղմիր Հավանել   

 

Загрузка...
Загрузка...
Կատեգորիա: Լրահոսից | Ավելացրեց: erkusov.com (28.08.16)
Դիտումներ: 220 | Տեգեր: հին, կայացրել., Մնացական, որոշում, Նոր, Երբ, նմուշի, կարող, Բիչախչյանը, փոխվել | - Վարկանիշ -: 0.0/0

Загрузка...