Загрузка...
Ողջույն, Հյուր!
       Երեքշաբթի, 26.09.17  Русский  English  Français   Español   Türkçe   ქართული   فارسی

Գլխավոր էջ » » Լրահոսից


Մինչև 35 աստիճան ցուրտ է սպասվում Հայաստանում առաջիկայում
 
 
Загрузка...


Օդի ջերմաստիճանը Հայաստանում դեկտեմբերի 16-19–ին կնվազի 12-16 աստիճանով, հայտնում է Հայհիդրոմետկենտրոնը։

Ամենից ցուրտ կլինի Շիրակի, Կոտայքի, Գեղարքունիքի մարզերում, ինչպես նաև Արագածոտնի և Վայոց Ձորի լեռներում, որտեղ դեկտեմբերի 18–ի և 19–ի գիշերը սնդիկի սյունը ցույց կտա 30-35 աստիճան ցուրտ։

Երևանում ուրբաթ օդի ջերմաստիճանը ցերեկը կկազմի 3-5 աստիճան ցուրտ, իսկ հաջորդ օրերին աստիճանաբար կնվազի, և երկուշաբթի ու երեքշաբթի ցերեկային ժամերին կհասնի 8-10 աստիճան ցրտի։ Միաժամանակ, դեկտեմբերի 18-19–ի գիշերը մայրաքաղաքում կցրտի մինչև -18 ... -20 աստիճան։ 

Հանրապետության մի շարք մարզերում դեկտեմբերի 16-17–ին սպասվում է թույլ ձյուն, իսկ դեկտեմբերի 18–20–ին կանխատեսվում է առանց տեղումների եղանակ։ Ուրբաթ և շաբաթ օրերին Երևանում կլինի ոչ մեծ ամպամածություն, հնարավոր է թույլ ձյուն։ 

Քամին կլինի հյուսիս–արևմտյան` 3-8 մետր վայրկյան արագությամբ։ 


 



Տարածել...


loading...

Նմանատիպ նյութեր
Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝ այստեղ,    
На русском,  English,  Français,   Español,   Türkçe,
  ქართული,   فارسی,

Միացեք մեզ YouTube-ում... 16հզ. բաժանորդ



Նոր նյութեր


«Եթե քո բոլոր օրերը նման են մեկը մյուսին, ուրեմն ապրել ես ԸՆԴԱՄԵՆԸ 1 օր» 
Եթե համաձայն ես, սեղմիր Հավանել   

 

Загрузка...
Загрузка...
Կատեգորիա: Լրահոսից | Ավելացրեց: erkusov.com (17.12.16) | Հեղինակ: newsarmenia.am W
Դիտումներ: 199 | Տեգեր: Սպասվում, 35, ցուրտ, առաջիկայում, Հայաստանում, աստիճան, մինչև | - Վարկանիշ -: 0.0/0

Загрузка...