/Լրահոսից - «Մեր հարաբերությունները մի փչացրու». հրապարակվեց Վիտալի Բալասանյանի և Սեֆիլյանի 2015 թվականի զրույցից հատված (ՏԵՍԱՆՅՈՒԹ) Ֆակտոր տեղեկատվական կենտրոն" />

 RSS 

Загрузка...

Գլխավոր էջ » » Լրահոսից

«Մեր հարաբերությունները մի փչացրու». հրապարակվեց Վիտալի Բալասանյանի և Սեֆիլյանի 2015 թվականի զրույցից հատված (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
 


 


   Ֆակտոր տեղեկատվական կենտրոն

Փաստաբան Արայիկ Պապիկյանը շարունակում է իր պաշտպանական ճառը, նա նշեց՝ կազմվել է Սեֆիլյանի հետ շփում ունեցող անձանց ցանկ. ընտանիքի անդամներ, «Սասնա ծռեր», «Հիմնադիր խորհրդարանի» աջակիցներ, լրագրողներ և այլն:

«Մեկ անձի հետապնդելու համար բազմաթիվ մարդիկ հսկողության տակ էին», – նշեց փաստաբանը` պնդելով, որ իշխանությունների համար Սեֆիլյանը վտանգ էր:

Փաստաբանը նաև հավելեց. «Իշխանությունները գերի էին մնացել Սեֆիլյանի դեմ հարուցված քրգործին: Նրանք այդքան համարձակություն չունեին, որ գործը կարճեին, քանի որ փաստեր չունեն»:

Փաստաբանը դատարանում հրապարակեց նաև Շուշիի առանձակի գումարտակի հրանատար Ժիրայր Սեֆիլյանի և Արցախի հերոս Վիտալի Բալասանյանի 2015 թվականի զրույցը:

Հիշեցնենք, որ 2015 թվականի հունվարի 31-ին Սեֆիլյանն ու իր աջակիցները ավտոերթ էին կազմակերպել դեպի Արցախ, Բերձորի մոտ, սակայն անհայտ անձիք հարձակվել էին մեքենաների վրա, ջարդել ապակիներն ու ծեծի ենթարկել Սեֆիլյանի աջակիցներին:

Հրապարակված զրույցում Վիտալի Բալասանյանը Ժիրայր Սեֆիլյանին կոչ է անում չփչացնել իրենց հարաբերությունները և չգնալ Արցախ. «Դու ինձ լսի, մի արա էդ բանը: Հակառակ դեպքում ես ստիպված կլինեմ գալ: Մի փչացրու մեր հարաբերությունները»:

Հրապարակված ձայնագրության սղագրության մեջ նշված էր, որ Ժիրայր Սեֆիլյանը պետասխանել է, թե իրենք վատ բան անելու որևէ միտում չունեն:



Տարածել...
 

Նմանատիպ նյութեր



loading...

Загрузка...

Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 30հզ.+ բաժանորդ


Կատեգորիա: Լրահոսից | Ավելացրեց: erkusov.com (03.03.18) | Հեղինակ: Ֆակտոր տեղեկատվական կենտրոն
Դիտումներ: 266 | Տեգեր: 2015, հարաբերությունները, Մի, Բալասանյանի, փչացրու»., հրապարակվեց, Սեֆիլյանի, Վիտալի, «Մեր, թվականի | - Վարկանիշ -: 0.0/0

_blanktext/javascript> |