RSS 

Загрузка...

Գլխավոր էջ » » Լրահոսից

Մենաշնորհ Քոչարյանի որդու ընկերության համար. Միայն տեսնեք, թե ինչ է կատարվում Բագրատաշենի մաքսատանը
 


 


   Web

Բագրատաշենի մաքսակետի տարածքում մոտ մեկ շաբաթ գործունեություն ծավալող ապահովագրական գրասենյակը մենաշնորհային դիրք է զբաղեցնում հարեւանությամբ գործող ԱՊՊԱ ծառայություններ մատուցող մյուս գործակալների նկամամբ: Բանն այն է, որ մաքսատան տարածքում «Թոփ-Սփին» ընկերությունը կարողացել է տարածք վարձակալել, իսկ մյուս գործակալները միայն մաքսատնից որոշակի հեռավորության վրա են գործում: Վերջիններս մաքսատան տարածքում չեն կարողացել գրասենյակային տարածքներ վարձակալել:

Ապահովագրական գործունեություն ծավալող մի շարք ընկերությունների ու անհատների կողմից բազմիցս դիմումներ են ներկայացվել ՊԵԿ ղեկավարությանն ու Պետական գույքի կառավարման վարչությանը, որոնց մի մասի վերաբերյալ ստացվել են միանման պատասխաններ՝ մաքսատան զբաղեցրած տարածքը առայժմ պետական գրանցում չունի, իսկ մի մասը մինչ այսօր մնացել է անպատասխան: Տրամաբանորեն Բագրատաշենի անցակետով Հայաստան մուտք գործող մեքենաների վարորդները, եթե ԱՊՊԱ պայմանագիր պետք է կնքեն, ապա առաջին գրասենյակը, որին կհանդիպեն դա «Թոփ-Սփին» ՍՊԸ-ի գրասենյակն է:

Բագրատաշենի մաքսատնից որոշակի հեռավորություն վրա ԱՊՊԱ ծառայություն մատուցող գործակալներից Արթուր Ամիրաղյանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ սովորականի պես գնացել են աշխատանքի եւ տեսել են, որ մի ընկերություն մուտք է գործել մաքսատան տարածք եւ կնքում է ԱՊՊԱ պայմանագրեր: «Առաջինը հաճախորդը իրենց է հանդիպում: Եթե իրենք կարողանում են մենաշնորհային ձեւով, անհայտ պայմաններում կայացած աճուրդի միջոցով մուտք գործել մաքսատան տարածք, ապա կարող ենք ենթադրել, որ մաքսատնից էլ կարող են հաճախորդներին ուղղորդել իրենց մոտ: Բազմաթիվ բաներ կարող են լինել:

Խնդիրն անհավասար մրցակցային պայմաններն են, ավելի ճիշտ՝ մրցակացային պայմանների բացակայությունը»,- ասաց Արթուր Ամիրաղյանը՝ զարմանք հայտնելով, թե ինչպես է կարողացել այդ ընկերությունը 25 հազար դրամով մաքսատան տարածքում տարածք վարձակալել: «Տարածքում վարձակալության գործող շուկայական արժեքը միայն դատարկ հողամասի համար 150 000 դրամից պակաս չէ այս պահին, իսկ իրենք նորակառույց գրասենյակ են «վարձակալել»»,- նկատեց մեր զրուցակիցը:

Բագրատաշենի մաքսատան տարածքում ԱՊՊԱ պայմանագիր կնքող նորաբաց գրասենյակը

Երեկ Բագրատաշենում ԱՊՊԱ գործակալները բողոքի ակցիա են իրականացներ, սակայն մաքսատան պետը տեղում չի եղել, որպեսզի իրենց հուզող հարցերի պատասխանն ստանան: Նրանք կարողացել են ծանոթանալ տարածքի վարձակալման պայմանագրին, բայց հիմնական հարցերի պատասխանը կստանան հուվարի 8-ից հետո, երբ աշխատանքային օրերը կսկսվեն: «Մեզ պետք է, որ արդար ձեւով հարցը լուծվի: Հունվարի 8-ին մենք ինչ կանենք՝ կդժվարանամ ասել: Տարբեր մարդիկ ենք, տարբեր գրասենյակներ: Հնարավոր է՝ միահամուռ ինչ-որ քայլի գնանք, բայց չեմ կարծում, որ որեւէ մեկը չի պատրաստվում իր աշխատանքը կորցնել: Մենք այս պահին, որ ասեմ, ծրագրել ենք ճանապարհը փակել, ճիշտ չի լինի, բայց չեմ էլ կարող բացառել այդ սցենարը»,- ասաց ԱՊՊԱ գործակալը՝ նշելով, որ հունվարի 8-ի համար սպասում են սահմանապահների ղեկավար Ա. Մարալչյանի զանգին:

Արդարադատության նախարարության իրավաբանական անձանց ռոգիստրից տեղեկանում ենք, որ մաքսատան վարչական տարածքում գրասենյակ վարձակալած «Թոփ-Սփին» ընկերությունը հիմնադրվել է 2013 թվականին: Միակ հինադիրի ու տնօրենի անունը Լուսինե Արսենյան է, որը ոչնչով հայտնի չէ ԱՊՊԱ գործակալներին: «Նաիրի Ինշուրանս» ապահովագրական գործակալության պաշտոնական կայքում՝ գործակալների ցանկում նշում կա, որ «Թոփ-Սփին»-ը հանդիսանում է իրենց գործակալը:

«Թոփ-Սփին» ՍՊԸ-ի հիմնադիր Լուսինե Արսենյանը հաշվառված է Լոռու մարզկենտրոն Վանաձոր քաղաքում: Նույն հասցեում է հաշվառված վերջինիս ամուսինը՝ Հրանտ Խալաթյանը: Խալաթյանի ֆեյսբուքյան էջում առկա տեղեկության համաձայն, նա հանդիսանում է «Նաիրի ինշուրանս» ապահովագրական ՍՊԸ-ի մասնաճյուղի տնօրենը:

«Նաիրի ինշուրանս» ապահովագրական ՍՊԸ-ի մասնաճյուղի տնօրեն Հրանտ Խալաթյանի ֆեյսբուքյան էջի տեղեկատվությունը

Նշենք նաեւ, որ «Նաիրի Ինշուրանց» ապահովագրական ընկերության հիմնադիրներից է հանդիսանում Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լեւոն Քոչարյանը: Վերջինս այսօր էլ ընկերության խորհրդի անդամ է:

Ոչ աշխատանքային օրերով պայմանավորված կառավարությանն առնթեր պետական եկամուտների կոմիտեից պարզաբանում ստանալ մեզ չի հաջողվել:



Տարածել...
 

Նմանատիպ նյութեր



loading...

Загрузка...

Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 30հզ.+ բաժանորդ


Կատեգորիա: Լրահոսից | Ավելացրեց: erkusov.com (31.05.18) | Հեղինակ: Web
Դիտումներ: 10153 | Տեգեր: Քոչարյանի, որդու, ընկերության, տեսնեք, Մենաշնորհ, Թե, ԻՆՉ, համար., կատարվում, Միայն | - Վարկանիշ -: 0.0/0