Загрузка...
Ողջույն, Հյուր!
       Ուրբաթ, 20.10.17  Русский  English  Français   Español   Türkçe   ქართული   فارسی

Գլխավոր էջ » » Լրահոսից


Մեդվեդեւն ասել է, թե ինչու են ազատել Հովիկ Աբրահամյանին
 
 
Загрузка...


Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը ՀՀ վարչապետի պաշտոնում աշխատանքային գործունեության ավարտի կապակցությամբ նամակ է հղել Հովիկ Աբրահամյանին, որում ասում է, որ ջերմությամբ է հիշում Հովիկ Աբրահամյանի հետ հանդիպումները եւ ընդգծում է Հովիկ Աբրահամյանի կարեւոր դերը Հայաստան-Ռուսաստան դաշնակցային հարաբերությունների ամրապնդման, եվրասիական նախագծերին Հայաստանի ինտեգրման, նշանակալի առևտրա-տնտեսական, ներդրումային և արդյունաբերական նախագծերի հարցում:

 

Մեդվեդեւի նամակում հետաքրքիր ենթատեքստեր են ուրվագծվում: Բանն այն է, որ հայկական եւ ռուսական ԶԼՄ-ներում բավական հաճախ էր ընդգծվում այն հանգամանքը, որ Մեդվեդեւը հնարավորինս խուսափում էր հանդիպել Հովիկ Աբրահամյանին, իսկ եղած հանդիպումներն էլ տեղի էին ունենում այն դեպքում, երբ դրանք «անխուսափելի» էին:

 

Հետաքրքիր է, որ վարչապետի պաշտոնից հրաժարականի կապակցությամբ Հովիկ Աբրահամյանի ելույթում ակնարկ կար ռուսական կողմից իր նեղացածության մասին: Հովիկ Աբրահամյանն իր ելույթում ասում էր, որ ինքը մեծ դեր է խաղացել Հայաստանը պրո-ռուսական նախագծերին, մասնավորապես ԵՏՄ-ին ներգրավելու ուղղությամբ, որը սակայն ռուսական կողմը չի գնահատել:

 

Իր հերթին, հետաքրքիր է, որ Մեդվեդեւն էլ իր «պատասխանում» շեշտում է այդ գործընթացում Աբրահամյանի կարեւոր դերը: Եվ այստեղ հաջորդ հետաքրքիր ենթատեքստն է բացվում:

 

Հովիկ Աբրահամյանն իսկապես մեծ, կարելի է ասել վճռորոշ դեր է խաղացել այդ գործընթացում: Նրա եւ խնամու գլխավորությամբ ոչիշխանական բեւեռը Հայաստանում ամեն ինչ արեց Հովիկ Աբրահամյանին վարչապետ նշանակելու եւ Հայաստանը ԵՏՄ խցկելու գործընթացն անշրջելի դարձնելու հարցում, ձեռքի հետ էլ խորհրդարանում քվեարկելով հայ-ռուսական կաբալային պայմանագրերը:

 

Հաջորդ քայլն իշխանությունն ամբողջովին վերցնելն էր: Սակայն, երբ ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցությունն այլեւս իրողություն էր, Մոսկվան հայտարարեց, որ նրանք, ովքեր հույս ունեն Մոսկվայի աջակցությամբ իշխանության գալ Հայաստանում եւ պահպանել օլիգարխական համակարգը, կլոուններ են: Դրանից հետո, 2015-ի փետրվարին Սերժ Սարգսյանը ցրեց ոչիշխանական բեւեռը եւ «կլոուններին», եւ այդ ժամանակ էլ Հովիկ Աբրահամյանն «ավարտվեց»:

Ամբողջական նյութը՝ սկզբնաղբյուր կայքում



Տարածել...


loading...

Նմանատիպ նյութեր
Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝ այստեղ,    
На русском,  English,  Français,   Español,   Türkçe,
  ქართული,   فارسی,

Միացեք մեզ YouTube-ում... 18հզ. բաժանորդ



Նոր նյութեր


«Եթե քո բոլոր օրերը նման են մեկը մյուսին, ուրեմն ապրել ես ԸՆԴԱՄԵՆԸ 1 օր» 
Եթե համաձայն ես, սեղմիր Հավանել   

 

Загрузка...
Загрузка...
Կատեգորիա: Լրահոսից | Ավելացրեց: erkusov.com (15.09.16) | Հեղինակ: Lragir.am W
Դիտումներ: 266 | Տեգեր: Թե, Են, ԻՆՉՈՒ, Մեդվեդեւն, Աբրահամյանին, ասել, ազատել, Հովիկ | - Վարկանիշ -: 0.0/0

Загрузка...