RSS 

Загрузка...

Գլխավոր էջ » » Լրահոսից

«Մանվել Գրիգորյանը կապ չունի այդ ապրանքների հետ ու զարմացել է դրանց՝ իր պահեստներում հայտնվելուց». փաստաբան
 


 


   aravot.am

Արցախի հերոս, «Երկրապահ կամավորականների միության» նախագահ, գեներալ Մանվել Գրիգորյանը ցուցմունք է տվել այն մասին, որ իր պահեստներում հայտնաբերված ապրանքների հետ որեւէ առնչություն չունի եւ իր համար զարմանալի է այդ ապրանքների՝ իր տարածքներում հայտնաբերվելու փաստը: Այս մասին այսօր «Հենարան» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Մանվել Գրիգորյանի փաստաբաններից Կամո Քամալյանը: «Նա ասել է, որ հազվադեպ է այցելում այդ տարածքներ՝ տարին երկու-երեք անգամ»,-հայտնեց փաստաբանը:

Նրա խոսքով՝ Մանվել Գրիգորյանը պատրաստ է օժանդակել քննությանը եւ չնայած ծանր առողջական վիճակին, պատրաստ է գտնվել անազատության մեջ, որպեսզի կասկածներ չառաջանան, թե նա մտադիր է խոչընդոտել նախաքննությանը:

Քամալյանը նշեց, որ Գրիգորյանը կասկածյալի կարգավիճակում է, եւ ժամեր անց լրանալու է ձերբակալման ժամկետը, Գրիգորյանն էլ չի ընդունում իրեն առաջադրված կասկածանքը:

Քամալյանը շեշտեց, որ Մանվել Գրիգորյանը տառապում է մի շարք ծանր հիվանդություններով. «Հիշենք, որ «Հաց բերողի» նախադեպ ունենք…Մանվել Գրիգորյանը համապատասխան բժշկական օգնություն պետք է ստանա, նա նաեւ քիմիաթերապիա է ընդունում: Երեկ իմ աչքով եմ տեսել, որ նրան ինսուլին են ներարկել»:

Շարունակությունը՝ այստեղ.



Տարածել...
 

Նմանատիպ նյութեր



loading...

Загрузка...

Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 30հզ.+ բաժանորդ


Կատեգորիա: Լրահոսից | Ավելացրեց: erkusov.com (19.06.18) | Հեղինակ: aravot.am
Դիտումներ: 3528 | Տեգեր: կապ, ապրանքների, Գրիգորյանը, «Մանվել, Ու, չունի, հետ, զարմացել, դրանց՝, այդ | - Վարկանիշ -: 0.0/0

_blanktext/javascript> |