RSS 

Загрузка...

Գլխավոր էջ » » Լրահոսից

Լսեք ժողովրդին, որ կոյուղաջրի ակցիան ավելի վտանգավոր գործողության նախադեպ չլինի. Բախշյանը`Տարոն Մարգարյանին
 


 


   news.am

Երեւանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը կարծում է, որ  «Երկիր ծիրանի»- խմբակցության՝ կոյուղաջրի հետ կապված հայտնի ակցիան քաղաքապետարանում վատ ավանդույթի սկիզբ կդնի, եթե քաղաքային իշխանությունը դեմքով չշրջվի դեպի ժողովուրդը:   NEWS.am-ի հետ զրույցում  Անահիտ Բախշյանը շեշտեց, որ

«Խնդիրները պետք է լուծվեն մինչ նմանատիպ ագրեսիվ ակցիաներով այն քաղաքապետարան տեղափոխելը»,-NEWS.am-ի հետ զրույցում նշեց Բախշյանը:

«Իշխանության ներկայացուցիչները ասում են, թե մինչ ակցիան սկսել էին շտկել Նուբարաշենում խնդիրը, բայց չեմ հավատում դրան, դա եղավ միայն ակցիայից հետո: Իրադարձությունը ավագանու նիստում անշուշտ արագացրեց գործընթացը: Ես շնորհավորում  եմ «Երկիր ծիրանի»-ին, որ իր այդ ագրեսիվ ակցիայով հասավ իր նպատակին, բայց իշխանությանն ուզում եմ ասել` դուք վտանգում եք պետականաշինությունը: Այս նախադեպը եթե մտնի քաղաքականություն, մեր պետական կառույցների համար լուրջ վտանգ եմ տեսնում եւ պարզպես խայտառակում է ձեր իշխանությանը»,-ասաց Բախշյանը:

Մեր զրուցակիցը նկատեց, որ հանրությունը խրախուսել է այդ ակցիան եւ դա կարող է ծնել իշխանության համար էլ ավելի անպատվաբեր դրություն:

«Իշխանությունը պիտի սրանից դաս առնի, որ կարող են էսպիսի վտանգավոր ակցիաներ լինեն, քանի որ հասարակությունը խրախուսեց եւ իշխանությունն էլ այդ ճանապարհով գնաց: Մինչեւ չբերվեց կոյուղաջրի տարան, քաղաքապետի քթին չառավ, սայլը տեղից չշարժվեց: Սա նախադեպ կդառնա եւ ցանկացած խնդիր այդպես ստիպված կլինեն լուծել: «Երկիր ծիրանի»-ն ինչ անում է, թող անի, ուղղակի իշխանությանն ասում եմ` ձեր աչքերը, ականջները բացեք, լսեք ձեր ժողովրդին, որ այս նախադեպը չլինի ավելի վտանգավոր գործողություն»,-ըդգծեց «Ելք»-ի ներկայացուցիչը:

Շարունակությունը՝ այստեղ.



Տարածել...
 

Նմանատիպ նյութեր



loading...

Загрузка...

Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 30հզ.+ բաժանորդ


Կատեգորիա: Լրահոսից | Ավելացրեց: erkusov.com (19.02.18) | Հեղինակ: news.am
Դիտումներ: 236 | Տեգեր: վտանգավոր, ժողովրդին, կոյուղաջրի, գործողության, նախադեպ, որ, լսեք, չլինի., ավելի, ակցիան | - Վարկանիշ -: 0.0/0