Загрузка...
Ողջույն, Հյուր!
       Շաբաթ, 18.11.17  Русский  English  Français   Español   Türkçe   ქართული   فارسی

Գլխավոր էջ » » Լրահոսից


ԼՂՀ ՊԲ հրամանատարը հայտարարել է, որ եթե ռազմական գործողությունները շարունակվեին, կկարողանայինք վերականգնել կորսված դիրքերը
 
 


   

 

ԼՂՀ ՊԲ ղեկավար Լևոն Մնացականյանը հարցազրույց է տվել ռուսաստանյան «Ռեգնում» գործակալությանը՝ լավատեսորեն հայտարարելով, որ հայկական կողմը դեռ հնարավորություն կունենա հետ վերցնել կորսված դիրքերը: ՊԲ ղեկավարն անդրադարձել է նաև այն հարցին, թե ինչպես է գործել հետախուզությունը և որոնք էին հայկական կողմի սխալները:

«Մենք հետախուզության միջոցով որոշակի տեղեկատվություն ունեինք հակառակորդի գործողությունների մասին, նախապատրաստվել էինք, աշխատանքներ էինք իրականացրել: Բայց մենք չենք իմացել, որ հարձակման մասշտաբներն այդպիսին էին»:

Ըստ Լ. Սարգսյանի՝ այս իմաստով կարելի է համարել, որ որոշակի բացթողումներ եղել են, քանի որ անսպասելի է եղել այն, որ թշնամու հարձակումը եղել է շփման գծի ամբողջ երկայնքով:

Լ. Մնացականյանը նաև կարևոր մի հայտարարություն է արել, որ եթե ռազմական գործողությունները շարունակվեին, հայկական կողմը կկարողանար վերականգնել կորսված դիրքերն ամբողջությամբ.

«Իհարկե, լավ կլիներ, եթե դիրքեր չկորցնեինք ընդհանրապես: Այնուամենայնիվ, այն կարճ ժամանակահատվածում, որ մինչև հրադադարը մենք կարողացանք զգալիորեն վերականգնել մեր դիրքերը, և եթե ռազմական գործողությունները շարունակվեին, մենք ավելի լայն հնարավորություններ կունենայինք»:

ԼՂՀ ՊԲ Լևոն Մնացականյանը հայտարարել է նաև, որ Ադրբեջանն այսօր էլ չի հրաժարվել իր մտադրություններից: Սակայն ապրիլյան պատերազմն ու հայկական կողմի պատրաստվածությունն ինչ-որ տեղ զսպաշապիկ է հագցրել Ադրբեջանին:
 



Տարածել...


Կատեգորիա: Լրահոսից | Ավելացրեց: 29.08.16

loading...

Նմանատիպ նյութեր
Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝ այստեղ,    
На русском,  English,  Français,   Español,   Türkçe,
  ქართული,   فارسی,
Загрузка...

Միացեք մեզ YouTube-ում... 21հզ.+ բաժանորդ



Նոր նյութեր


«Եթե քո բոլոր օրերը նման են մեկը մյուսին, ուրեմն ապրել ես ԸՆԴԱՄԵՆԸ 1 օր» 
Եթե համաձայն ես, սեղմիր Հավանել   

 

Загрузка...
Загрузка...
Կատեգորիա: Լրահոսից | Ավելացրեց: erkusov.com (29.08.16)
Դիտումներ: 1362 | Տեգեր: Եթե, ռազմական, ԼՂՀ, հրամանատարը, գործողությունները, ՊԲ, շարունակվեին, կկարողանայինք, որ, հայտարարել | - Վարկանիշ -: 0.0/0

Загрузка...
Загрузка...
Загрузка...