Загрузка...
Ողջույն, Հյուր!
       Երկուշաբթի, 20.11.17  Русский  English  Français   Español   Türkçe   ქართული   فارسی

Գլխավոր էջ » » Լրահոսից


Լարված իրավիճակ սահմանին. Ինչ են ծրագրել Մոսկվան ու Բաքուն
 
 


   
Ղարաբաղ-ադրբեջանական սահմանից ստացվող վերջին օրերի ամփոփագրերն ավելի ու ավելի լարված իրավիճակ են ենթադրում: Ադրբեջանն ինտենսիվացրել է կրակոցները, կիրառվող զենքի տեսակներն ու տրամաչափն «աճում» են:

ԼՂՀ ՊԲ հաղորդագրության մեջ այսօր արդեն երկար ժամանակից ի վեր առաջին անգամ նշվում էր, որ հայկական կողմը դիմել է պատասխան գործողությունների, հրապարակվել է ադրբեջանական կրակոցներից հայկական վնասված բեռնատարի լուսանկարը: Մի քանի օր առաջ ԱՄՆ պետքարտուղար Քերրին հայտարարել էր, որ Ղարաբաղյան խնդրի լուծման պայմաններ ներկայում չկան: Դրան հետեւեց Ռուսաստանի ԱԳՆ բավական նյարդային արձագանքը. «Կարծում եմ, որ հակամարտության կարգավորումը շահում է ոչ թե հայտարարություններից, այլ գործնական աշխատանքից, որով և մենք զբաղվում ենք», հայտարարել էր ԱԳՆ խոսնակ Զախարովան: Այսօր Ադրբեջանը պաշտոնապես իր վրդովմունքն է հայտնել Ջոն Քերիի հայտարարության նկատմամբ: Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ, արտաքին կապերի վարչության ղեկավար Նովրուզ Մամեդովն ասել է, որ «ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի հայտարարությունները Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում ղեկավարների անպատրաստ լինելու վերաբերյալ զարմացնում և վշտացնում են մեզ»:

Ադրբեջանի եւ Ռուսաստանի ներդաշնակ արձագանքը նորություն չէ, հատկապես վերջին տարիներին: Եվ դա բնական է՝ ԱՄՆ-ն փաստացի առաջարկում է ստատուս-քվոյի «ճանաչում», այդ թվում հետաքննությունների մեխանիզմի ներդրումով, ինչը Ռուսաստանի ու Ադրբեջանի քաղաքականության վախճանը կլինի Ղարաբաղում: Ռուսաստանի ու Ադրբեջանի քաղաքականությունն ու շահն այս հարցում նույնական են: Ռուսաստանը բարդ իրավիճակում է հայտնվել Սիրիայում: Պուտինը նույնիսկ գնաց «միջուկային շանտաժի», որպեսզի ԱՄՆ-ից փորձի զիջումներ կորզել Սիրիայում, մասնավորապես՝ որպեսզի Մոսկվան հայտնվի Սիրիայի հարցում որոշում կայացնողների «ակումբում»: Սակայն Ռուսաստանին համառորեն թույլ չեն տալիս, իսկ ԱՄՆ-ն ռուսական շանտաժին պատասխանեց կոշտ քայլերով, մասնավորապես՝ Սիրիայում ռուսական օդանավերի համար երկինքը «փակելու» նախաձեռնությամբ:

Մանրամասները Lragir.am կայքում 



Տարածել...


Կատեգորիա: Լրահոսից | Ավելացրեց: 07.10.16

loading...

Նմանատիպ նյութեր
Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝ այստեղ,    
На русском,  English,  Français,   Español,   Türkçe,
  ქართული,   فارسی,
Загрузка...

Միացեք մեզ YouTube-ում... 21հզ.+ բաժանորդ



Նոր նյութեր


«Եթե քո բոլոր օրերը նման են մեկը մյուսին, ուրեմն ապրել ես ԸՆԴԱՄԵՆԸ 1 օր» 
Եթե համաձայն ես, սեղմիր Հավանել   

 

Загрузка...
Загрузка...
Կատեգորիա: Լրահոսից | Ավելացրեց: erkusov.com (07.10.16)
Դիտումներ: 2635 | Տեգեր: ԻՆՉ, սահմանին., Են, Մոսկվան, Ու, ծրագրել, լարված, իրավիճակ, Բաքուն | - Վարկանիշ -: 1.0/1

Загрузка...
Загрузка...
Загрузка...