/Լրահոսից - Լևոն Բարսեղյանին 16 ժամ ջուր չեն տվել, արգելել են զուգարան գնալ» " />

Загрузка...
Ողջույն, Հյուր!
       Շաբաթ, 25.11.17  Русский  English  Français   Español   Türkçe   ქართული   فارسی

Գլխավոր էջ » » Լրահոսից


Լևոն Բարսեղյանին 16 ժամ ջուր չեն տվել, արգելել են զուգարան գնալ»
 
 


   


 
«ԳԱԼԱ» կուսակցության վարչության անդամ Քրիստինե Մկրտչյանը Գյումրու ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանին ձերբակալելն ու նրա մոտ եղած ծալովի դանակը՝ որպես սառը զենք դիտարկելով, քրեական գործ հարուցելը համարում է անլուրջ:

«Ես մտածում եմ, որ Սերժ Սարգսյանը փորձում է հետ չմնալ Ալիևից, որովհետև վերջին շրջանում հատկապես և իշխանական լրատվամիջոցները, և Հանրապետական կուսակցության պատգամավորները հպարտորեն էին կրկնում Ադրբեջանում լրագրողների նկատմամբ բռնաճնշումները, խոշտանգումները: Նույնը հիմա անում են մեզ մոտ, ի՞նչ տարբերություն, մենք հիշում ենք անցած տարի Բաղրամյանի վրա քանի լրագրողի ծեծի ենթարկեցին, բերման ենթարկեցին ոստիկանություն, նաև տեսախցիկներ կոտրեցին: Հիմա սա արդեն վերջին քայլն էր. մարդուն խոշտանգում են, միջազգային չափորոշիչներով՝ եթե անգամ մարդը ծանր հանցագործ է, երբ նրան զրկում ես սննդից, ջրից, առաջին բուժօգնությունից, սա խոշտանգում է: Լևոն Բարսեղյանին 16 ժամ ջուր չեն տվել խմելու, սննդից զրկել են, անգամ նրան արգելել են զուգարան գնալ, երբ ինքն է խնդրել, այս ամենը Երևանի Շենգավիթի ոստիկանությունում: Ես չգիտեմ ՝ ինչ պետք է արած լինի մարդը, որ այդքան դաժան են վարվում նրա հետ: Եվ մենք զարմանում էինք, որ «Սասնա ծռերին»  սնունդ չեն տալիս, և զարմանում էինք, որ ապրիլից հետո իշխանությունները հետևություն չեն անում»:

Մեր զրուցակիցը նաև  պատմեց, որ այսօր «Գալա» հեռուստաընկերությանն էին դիմել ապրիլյան պատերազմին զոհված հերոսների ծնողները՝ ասելով, որ հրաժարվում են Սերժ Սարգսյանի հատկացրած գումարից: «Ասում էին՝ սա ի՞նչ վերաբերմունք է. մեր զավակների գերեզմաններն արդեն դարձել են փողոց: Շատ են վրդովվել, երբ այցելել են գերեզման, տեսել են հողաթմբերն արդեն հարթեցված են, այսինքն ավտոմեքենաներն են անցել-դարձել: Պետք էլ չէ զարմանալ, եթե իշխանություններն անպետք են համարում այն հողակտորը, որը զիջեցին թշնամուն, ուրեմն անպետք կարող են համարել այն հերոսների շիրմները, որոնք իրենց արյունը տվեցին, զոհվեցին այդ հողը հետ բերելու համար»:


Ամբողջական հոդվածը` այստեղ



Տարածել...


Կատեգորիա: Լրահոսից | Ավելացրեց: 29.07.16

loading...

Նմանատիպ նյութեր
Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝ այստեղ,    
На русском,  English,  Français,   Español,   Türkçe,
  ქართული,   فارسی,
Загрузка...

Միացեք մեզ YouTube-ում... 21հզ.+ բաժանորդ



Նոր նյութեր


«Եթե քո բոլոր օրերը նման են մեկը մյուսին, ուրեմն ապրել ես ԸՆԴԱՄԵՆԸ 1 օր» 
Եթե համաձայն ես, սեղմիր Հավանել   

 

Загрузка...
Загрузка...
Կատեգորիա: Լրահոսից | Ավելացրեց: erkusov.com (29.07.16)
Դիտումներ: 318 | Տեգեր: Են, Լևոն, զուգարան, չեն, ժամ, ջուր, Բարսեղյանին, 16, արգելել, տվել | - Վարկանիշ -: 0.0/0

Загрузка...
Загрузка...
Загрузка...