Загрузка...
Ողջույն, Հյուր!
       Չորեքշաբթի, 18.10.17  Русский  English  Français   Español   Türkçe   ქართული   فارسی

Գլխավոր էջ » » Լրահոսից


Կրքեր ադրբեջանական ձևով. Կինը սիրեկանի հետ մասնատել է սպանված ամուսնու մարմինը
 
 
Загрузка...


Բաքվի ծանր հանցագործությունների դատարանում ընթանում է դաժան սպանության գործով դատավարություն. կնոջը ապահարզան տալուց հրաժարվող ամուսինը սպանվել է եւ մասնատվել անհավատարիմ կնոջ եւ նրա սիրեկանի կողմից: haqqin.az-ը հայտնում է, որ ամուսնացած բուժքույր Լալա Մախմուդովայի եւ ոսկերիչ Սադի Մամեդովի միջեւ մտերիմ հարաբերություններ են հաստատվել հանցագործության իրականացումից 6 տարի առաջ:

Սիրահար զույգը սկզբում գաղտնի հանդիպել է տարբեր հյուրանոցներում, բայց հետո այլեւս չի կարողացել հարաբերությունները թաքցնել: Ամուսնուց՝ Քյարիմից, բաժանվելու Լալայի փորձերը հաջողությամբ չեն պսակվել. ամուսինը կտրականապես հրաժարվել է ամուսնալուծվել:

Օրերից մի օր անհավատարիմ կինը տան դուռը բաց է թողել, եւ երբ ամուսինը քնել է, զանգահարել է սիրեցյալին: Սադին եկել է իր սիրուհու տուն եւ գննդակահարել նրա քնած ամուսնուն: Դրանից հետո զույգը դիակը քարշ է տվել լոգարան եւ այն 34 մասի բաժանել: Մարմնի բոլոր մասերը հետո փաթեթավորել են սովորական տոպրակների մեջ եւ տեղափոխել մեքենայի մեջ: Առավոտյան Սադին մեկնել է գյուղ, որթեղ թաղել է սարսափելի բեռը: Հանցագործության գործիք ատրճանակը եւս թաքցրել է գյուղում:

Իր ցուցմունքներում կինն ասել է, որ իրեն չէր բավարարում ամուսնու աշխատավարձը, եւ որ նա իրեն պատշաճ ուշադրություն չէր դարձնում:



Տարածել...


loading...

Նմանատիպ նյութեր
Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝ այստեղ,    
На русском,  English,  Français,   Español,   Türkçe,
  ქართული,   فارسی,

Միացեք մեզ YouTube-ում... 18հզ. բաժանորդ



Նոր նյութեր


«Եթե քո բոլոր օրերը նման են մեկը մյուսին, ուրեմն ապրել ես ԸՆԴԱՄԵՆԸ 1 օր» 
Եթե համաձայն ես, սեղմիր Հավանել   

 

Загрузка...
Загрузка...
Կատեգորիա: Լրահոսից | Ավելացրեց: erkusov.com (17.09.16) | Հեղինակ: Haqqin.az W
Դիտումներ: 915 | Տեգեր: սպանված, Կրքեր, հետ, մասնատել, սիրեկանի, Կինը, ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ, մարմինը, Ամուսնու, ձևով. | - Վարկանիշ -: 0.0/0

Загрузка...