Загрузка...

Գլխավոր էջ » » Լրահոսից

Կույս․ Հաջող օր է... 14 ՀՈՒՆԻՍԻ
 

 


   hraparak

Խոյ․ Այսօր լիովին հնարավոր է որ փոքր եկամուտներ ունենաք։ Չի բացառվում, որ ձեր առաջ կբացվեն նոր դռներ, նոր հեռանկարներ։ Շատ զգույշ պետք է լինել նոր գաղափարների եւ առաջարկների հետ։ Օրվա երկրորդ կեսին հնարավոր է առաջանան ոչ մեխ խնդիրներ առողջության հետ։ Հիվանդությունը, սակայն երկար չի տեւի։

Ցուլ․ Անհաջողությունները ձեզ կհետապնդեն ողջ օրվա ընթացքում։ Նշանի տղամարդ ներկայացուցիչները հնարավոր է ստանան գայթակղիչ գործնական առաջարկներ։ Ուշադիր է պետք լինել նաեւ խաբերությունների զոհ չդառնալու համար։ Եթե ունեք հին պարտքեր՝ վերադարձրեք։

Երկվորյակ․ Օրվա առաջին կեսը կանցնի ոչ մի բանով աչքի չընկնելով։ Երկրորդ կեսին կզգաք ձանձրույթ եւ կուզենաք խրվել արկածների մեջ։ Ուշադիր եղեք սեփական հոգեկան առողջության հանդեպ։ Գերլարվելու կարիք ամենեւին չկա։

Խեցգետին․ Չի բացառվում, որ այս օրը ձեզ մատուցի անակնկալներ եւ ճակատագրի նվերներ։ Հնարավոր է, որ այսօր բոլոր գործերը այսպես թե այնես կապված լինեն ֆինանսների հետ։ Ընտանիքում իրավիճակը բավական լարված է։ Պատճառը կարող է լինել ձեր անհարկի խանդը։

Առյուծ․ Անբարենպաստ միտումների ազդեցությունը կարող է ազդել ձեր վրա ողջ օրվա ընթացքում։ Խորհուրդ է տրվում խզել ոչ պիտանի կապերը, հատկապես, եթե դրանք սկսել են ձեզ խանգարել։ Մոլորակները խորհուրդ են տալիս ձեզ զգույշ լինի գրպանահատներից։ Երեկոյան կզգաք ֆիզիկական տկարություն։

Կույս․ Հաջող օր է։ Նշանի ներկայացուցիչները կհաղթահարեն օրվա ընթացքում իրենց առաջ ծառացած բոլոր խնդիրները, կկարողանան նաեւ իրենց նյութական վիճակը կայունացնել։ Հնարավոր են նոր եւ հետաքրքիր գործնական առաջարկություններ։

Կշեռք․ Բարենպաստ օր է մասնագիտական կյանքում հաջողություններ արձանագրելու համար։ Օրվա կարգախոսը՝ մեծահոգությունն է։ Աստղերը այսօր ձեզ խորհուրդ են տալիս շփվել միայն ամենից հարազատ մարդկանց հետ։ Ուրախությունն ու թախիծն այսօր ձեռք ձեռքի կլինեն օրվա ողջ ընթացքում։

Կարիճ․ Չի բացառվում, որ ֆինանսական կորուստներ ունենաք, կամ լուրջ բարդությունների առաջ կանգնեք, հատկապես, եթե նոր գաղափարները վերաբերում են ռիսկային գործերին։ Երեկոյան հնարավոր է բարդություններ ունենաք ընտանիքի անդամներից մեկի գործողությունների հետեւանքով։

Աղեղնավոր․ Հնարավոր են փոփոխություններ ֆինանսական հարցերում, կոնֆլիկտներ շրջապատի մարդկանց հետ, որոնք կվատացնեն ձեր ինքնազգացողությունը։ Խուսափեք այլոց ազդեցության տակ ընկնելուց։ Այն կարող է բերել էմոցիոնալ պոռթկման։ Հնարավոր է նաեւ ունենաք քնի խանգարումներ։

Այծեղջյուր․ Հնարավոր է անակնկալ տեղեկությունները ստիպեն ձեզ վերանայել սեփական գործողությունները կամ փոխել առաջնահերթություններն աշխատանքային գործունեության մեջ։ Հնարավոր է առաջանա կոնֆլիկտ գործընկերներից մեկի հետ։ Այդուհանդերձ, այսօր կնքված գործարքները կլինեն եկամտաբեր։

Ջրհոս․ Օրը խորհրդանշում է այն բոլոր պատրանքային ու երեւակայական մտապատկերներն ու պատկերացումները որոնք ունեք։ Չի կարելի այսօր նոր գործ ձեռնարկել։ Ավելի լավ է մի քիչ սպասել։ Հնարավոր է վատ լուրեր ստանաք։ Ձեր ապրումները անտեղի են այժմ։ Պատրաստեք ինքներդ ձեզ ամենավատին։

Ձկներ․ Հնարավոր է, որ մեծ եւ հաճելի փոփոխություններ լինեն ձեր կյանքում, որի ազդեցությունը ձեզ մոտ կպահպանվի ողջ շաբաթվա ընթացքում։ Դրանք կապված կարող են լինել երեխաների, ստեղծագործականության, անհատական հաջողության հետ։ Այսօր իսկ խորհուրդ է տրվում սկսել իրականացնել պլանները։



Տարածել...
 

Կատեգորիա: Լրահոսից | Ավելացրեց: 14.06.18 | Հեղինակ: hraparak

loading...

Նմանատիպ նյութեր

Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝
այստեղ,    
На русском,  English,  Français,   Español,   Türkçe,
  ქართული,   فارسی,

Միացեք մեզ YouTube-ում... 30հզ.+ բաժանորդ



Նոր նյութեր

 

Загрузка...
Загрузка...
Կատեգորիա: Լրահոսից | Ավելացրեց: erkusov.com (14.06.18) | Հեղինակ: hraparak
Դիտումներ: 714 | Տեգեր: Կույս․, օր, 14, հաջող, է..., Հունիսի | - Վարկանիշ -: 0.0/0

Загрузка...
Загрузка...