Загрузка...
Ողջույն, Հյուր!
       Շաբաթ, 25.11.17  Русский  English  Français   Español   Türkçe   ქართული   فارسی

Գլխավոր էջ » » Լրահոսից


Կոլերովը սպառնում է. Հայաստանը կոչնչացվի, եթե Ռուսաստանն ու Արևմուտքը ընդհանուր մոտեցում չունենան Ղարաբաղյան հարցում
 
 


   


 

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ռուսական «Ռեգնում» լրատվական գործակալության գլխավոր խմբագիր, քաղաքագետ Մոդեստ Կոլերովը:

– Պարոն Կոլերով, ի՞նչ նոր միտումներ եք տեսնում Ղարաբաղյան խնդրի կարգավորման գործընթացում՝ հաշվի առնելով օգոստոսի 8-10-ը կայացած հանդիպումները Ռուսաստանի և Ադրբեջանի, Ռուսաստանի և Թուրքիայի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների միջև: Ո՞ր փուլում է այսօր հիմնախնդրի կարգավորումը:

– Հիմա ամենասկզբնական փուլն է, քանի որ ապրիլյան պատերազմը վերադարձրեց կարգավորումը գրեթե զրոյի մակարդակին, և կողմերը ստիպված եղան նորից սկսել հակամարտության կարգավորումը: Դրանից հետո Ռուսաստանի ակտիվ մասնակցությունը կարգավորման նոր փուլին Վիեննայի հանդիպումից հետո կարելի է ձևակերպել կարճ բանաձևով, որն օգտագործեց նախագահ Պուտինը: Ռուսաստանի նախագահը առաջին անգամ այդքան արմատական հստակությամբ հավասարության նշան դրեց հակամարտության երկու՝ հայկական և ադրբեջանական կողմերի և երկու շահերի միջև: Նա առաջին անգամ շատ հստակ հայտարարեց, որ անհրաժեշտ է գտնել հավասարակշռություն տարածքային ամբողջականության և ազգերի ինքնորոշման սկզբունքների միջև: Սա խոսում է այն մասին, որ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը այլևս բացարձակ առաջնահերթություն չէ Ռուսաստանի համար, և սա ամենագլխավոր արդյունքն է:

Սրանից կարելի է եզրակացնել, որ փոխզիջման բանաձևը կարող է լինել Լեռնային Ղարաբաղին անկախություն տալը ինչ-որ պայմանների դիմաց: Սա ամենագլխավոր արդյունքն է:

– Այդ դեպքում ինչո՞ւ են ոչ պաշտոնական դեմքերը Ռուսաստանից կամ այլ կողմեր, օրինակ՝ Ադրբեջանը և իր դաշնակից Թուրքիան, շեշտը դնում առաջին հերթին «տարածքները վերադարձնելու» հարցի վրա: Նրանք ասում են՝ թող Հայաստանը հանձնի 5 շրջանները, հետո կմտածենք:

– Ադրբեջանի այդ դիրքորոշման մեջ որևէ նոր բան չկա: Բայց ես կրկնում եմ՝ Պուտինը կոչ է արել փոխզիջում գտնել երկու սկզբունքների՝ տարածքային ամբողջականության և ազգերի ինքնորոշման միջև: Սա նշանակում է, որ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը այլևս բացարձակ նշանակություն չունի Ռուսաստանի համար:

Ինչ վերաբերում այս հարցում Թուրքիայի դիրքորոշմանը, ապա կարելի է այն անտեսել, քանի որ Թուրքիան չի մասնակցում կարգավորման գործընթացին:

– Բայց Ռուսաստանը քննարկում է Ղարաբաղյան հարցը Թուրքիայի հետ: Սա տարօրինակ չէ՞, եթե հաշվի առնենք, որ հայկական կողմն անընդունելի է համարում Թուրքիայի մասնակցությունը գործընթացին:

– Ռուսաստանը քննարկում է Ղարաբաղյան հարցը բոլոր նրանց հետ, ովքեր կարող են ազդել իրավիճակի վրա: Քանի որ Թուրքիան Ադրբեջանի ռազմական դաշնակիցն է, ապա Թուրքիայի հետ Ղարաբաղյան հարցը քննարկելն անիմաստ չէ:

– Իսկ ի՞նչ դիրքորոշում ունի Ռուսաստա՛նը տարածքների հանձման հարցի վերաբերյալ՝ նկատի ունենալով շրջանառվող տեղեկությունները «Լավրովի ծրագրի» կամ կարգավորման ռուսական ծրագրի մասին, որով առաջարկվում է հանձնել 5 շրջանները՝ Լեռնային Ղարաբաղի միջանկյալ կարգավիճակի դիմաց:

– Նման տեղեկություն չկա: Պաշտոնական այդպիսի տեղեկություն չկա 5 շրջանների և այլնի մասին: Այն հորինվել է:

– Այդ դեպքում ո՞րն է բանակցությունների տրամաբանությունը: Ի՞նչ են քննարկում Պուտինը, Ալիևը, Սարգսյանը հանդիպումների ժամանակ:

– Ամենագլխավորը, որ այսօր քննարկվում է, փոխզիջման բանաձևն է, թե ի՞նչ զիջումների պիտի գնա հայկական կողմը և ի՞նչ զիջումների պիտի գնա ադրբեջանական կողմը: Ես կարծում եմ, որ Ադրբեջանի կողմից փոխզիջումը Լեռնային Ղարաբաղի անկախությունն է, իսկ Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի փոխզիջման բանաձևը տարածքային զիջումներն են, որոնք իրենք կհստակեցնեն:

Ամբողջական նյութը՝ սկզբնաղբյուր կայքում



Տարածել...


Կատեգորիա: Լրահոսից | Ավելացրեց: 14.08.16

loading...

Նմանատիպ նյութեր
Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝ այստեղ,    
На русском,  English,  Français,   Español,   Türkçe,
  ქართული,   فارسی,
Загрузка...

Միացեք մեզ YouTube-ում... 21հզ.+ բաժանորդ



Նոր նյութեր


«Եթե քո բոլոր օրերը նման են մեկը մյուսին, ուրեմն ապրել ես ԸՆԴԱՄԵՆԸ 1 օր» 
Եթե համաձայն ես, սեղմիր Հավանել   

 

Загрузка...
Загрузка...
Կատեգորիա: Լրահոսից | Ավելացրեց: erkusov.com (14.08.16)
Դիտումներ: 580 | Տեգեր: Եթե, Ռուսաստանն, Ու, Հայաստանը, ընդհանուր, Արևմուտքը, կոչնչացվի, Կոլերովը, է., սպառնում | - Վարկանիշ -: 0.0/0

Загрузка...
Загрузка...
Загрузка...