Загрузка...
Ողջույն, Հյուր!
       Երեքշաբթի, 26.09.17  Русский  English  Français   Español   Türkçe   ქართული   فارسی

Գլխավոր էջ » » Լրահոսից


Կկալանավորվե՞ն նոր դատավորներ
 
 
Загрузка...


Լրատվամիջոցներում ակտիվորեն քննարկվում է Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Իշխան Բարսեղյանի կալանավորման մասին տեղեկությունը: Դատավորը ձերբակալվել է երևանյան գետնանցումներից մեկում՝ կաշառք վերցնելու պահին: Համաձայն ՀՀ Քրեական օրենսգրքի 311 հոդվածի 4-րդ մասի՝ նրան սպառնում է 2 -7 տարվա ազատազրկում: Ազգային անվտանգության ծառայությունն արդեն հրապարակել է տեսանյութը, թե ինչպես է դատավորն անձամբ քաղաքացուց կաշառք վերցնում: Դրան հաջորդել է գլխավոր դատախազի՝ արդարադատության խորհրդին ներկայացրած միջնորդությունը՝ դատավորի կալանավորման վերաբերյալ: Ինչպես տեղեկանում ենք ՀՀ արդարադատության խորհրդի աշխատակազմի տարածած հաղորդագրությունից, Խորհուրդը, քննարկելով և ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով, ՀՀ Սահմանադրության 95-րդ հոդվածի 5-րդ կետով, ՀՀ դատական օրենսգրքի 111-րդ հոդվածով, որոշել է բավարարել ՀՀ գլխավոր դատախազի միջնորդությունը: Ըստ այդմ՝ որոշվել է առաջարկել Հանրապետության Նախագահին համաձայնություն տալ Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Ի. Բարսեղյանին որպես մեղադրյալ ներգրավելու և կալանավորելու վերաբերյալ:

Կաշառքը, որի համար ձերբակալվել է դատավորը, առանձնապես մեծ չէ՝ խոսքն ընդամենը 500-1000 դոլարի մասին է: Իհարկե, եթե խնդիրը դատական համակարգում կաշառակերության դեմ պայքարն է, ապա ամենևին էլ էական չէ, թե դատավորը որքան կաշառք է վերցնում: Կարևորը երևույթն է. եթե դատավորը 500 դոլար վերցնելուց չի հրաժարվել, պարզից էլ պարզ է, որ 5000-ից ու 10000-ից հաստատ չէր հրաժարվի: Համաձայն տարբեր լրատվամիջոցներում տեղ գտած հրապարակումների՝ ձերբակալված դատավորը հաճախակի է հայտնվում աղմկոտ պատմությունների կիզակետում: Ժամանակին նրա վարքը քննվել է էթիկայի հանձնաժողովի կողմից, նրա դեմ դատական բողոք է եղել՝ վարկային պարտավորությունը չկատարելու մեղադրանքով, որը, սակայն, ընթացք չի ստացել: Տեղեկություններ կան, որ ձերբակալված դատավորը խաղատներ այցելելու հակում է ունեցել:

armtimes.com-ը գրել էր նաև, որ ձերբակալված դատավորը շատ լուրջ անձնական խնդիրներ է ունեցել. նա վարկեր է ունեցել, կորցրել է տունը, բաժանվել ընտանիքից, ապրում է վարձակալած բնակարանում: hraparak.am –ի փոխանցմամբ՝ մոտ մեկ տարի առաջ էթիկայի հանձնաժողովը դատավորին մեղադրում էր դատական ակտերը կողմին ուշացումով ուղարկելու, քաղաքացիներին ոչ պատշաճ ծանուցումների, ինչպես նաև դատական վեճը չհիմնավորված ձևով կարճելու համար։ Արդարադատության խորհրդի անցյալ տարվա նիստն անսպասելի ավարտ է  ունեցել՝ երկու ժամ խորհրդակցական սենյակում անցկացնելուց հետո խորհուրդը Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Իշխան Բարսեղյանի վերաբերյալ գործը կարվճել է ՀՀ դատական օրենսգրքի 162 հոդվածի առաջին մասի երկրորդ կետի հիմքով, երբ վարույթը հարուցած անձը խախտել է դատավորի նկատմամբ կարգապահական վարույթի ընթացքի սահմանված ժամկետները։ Այդ օրը <<Հրապարակի>> լրագրողի հետ զրույցում, պատասխանելով իր՝ խաղատներ այցելելու մասին հարցին, Բարսեղյանը պատասխանել էր. <<Հարգելի՛ս, ես եվրոպական տարբեր քաղաքներում եմ եղել, այդ թվում՝ նաև երկու անգամ Բադեն-Բադենում։ Որպես տղամարդ և երեք երեխաների հայր, նաև աստվածապաշտ մարդ, երդվում եմ, կյանքում եթե գեթ մեկ անգամ, ուղղակի հետաքրքրության համար մտել եմ նման հաստատություն, թող Աստված այնպես անի, որ երեք երեխաներիս չտեսնեմ։ Ես կռվի մասնակից եմ, 4 վիրահատություն եմ կատարել, Ղափանի կենտրոնում ունեցել եմ բնակարան, որը նվիրել եմ իմ ընկերոջը, անբարոյական համարելով վաճառել այն։ Ես կարող եմ վստահեցնել, որ սրբությամբ կատարել եմ իմ աշխատանքը՝ 28 տարի։ Հարամություն չեմ արել>>։

Մամուլում կան նաև տեղեկություններ, որ  Իշխան Բարսեղյանը դատախազությունում բարձր պաշտոն զբաղեցնող եղբայր ունի` Հովսեփ Սարգսյանը, ով նրան միշտ օգնել է դժվար պահերին: Ամեն դեպքում, նախկինում բոլոր տեսակի սկանդալային պատմություններից դատավորը կարողացել է չոր դուրս գալ, իսկ այս անգամ, փաստորեն, բանը  հասել է ձերբակալության: Ընդ որում, ձերբակալվել է << դիշովի>> տարբերակով՝ կաշառք ստանալու պահին:

Շարունակությունը՝ այստեղ.



Տարածել...


loading...

Նմանատիպ նյութեր
Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝ այստեղ,    
На русском,  English,  Français,   Español,   Türkçe,
  ქართული,   فارسی,

Միացեք մեզ YouTube-ում... 16հզ. բաժանորդ



Նոր նյութեր


«Եթե քո բոլոր օրերը նման են մեկը մյուսին, ուրեմն ապրել ես ԸՆԴԱՄԵՆԸ 1 օր» 
Եթե համաձայն ես, սեղմիր Հավանել   

 

Загрузка...
Загрузка...
Կատեգորիա: Լրահոսից | Ավելացրեց: erkusov.com (29.10.16) | Հեղինակ: hayeli.am W
Դիտումներ: 633 | Տեգեր: Նոր, Կկալանավորվե՞ն, դատավորներ | - Վարկանիշ -: 0.0/0

Загрузка...