Загрузка...
Ողջույն, Հյուր!
       Երեքշաբթի, 26.09.17  Русский  English  Français   Español   Türkçe   ქართული   فارسی

Գլխավոր էջ » » Լրահոսից


Կիպրոսյան ցիկլոն է մոտենում Միջերկրական ծովից. օդի ջերմաստիճանը Հայաստանում կբարձրանա
 
 
Загрузка...


Ջերմացում է սպասվում Հայաստանում դեկտեմբերի 1-ից, շաբաթ լրագրողներին հայտնեց Հայաստանի ԱԻՆ օդերևութաբանական կանխատեսումների բաժնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը:

«Նոյեմբերի 30-ից դեկտեմբերի 1-ն օդի ջերմաստիճանը գիշերային ժամերին ողջ հանրապետությունում կբարձրանա 8-10 աստիճանով»,- ասաց Սուրենյանը «Նովոստի-Արմենիա» մամուլի կենտրոնում:

«Այնուամենայնիվ, ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանի զգալի փոփոխություն չի լինի: Նոյեմբերի 30-ի ցերեկն արդեն ամպամած կլինի, և արդեն դեկտեմբերի 1-ից տեղումներ կգրանցվեն: Արարատյան դաշտավայրում և Երևանում ցերեկային ջերմաստիճանը կկազմի 3-5 աստիճան տաքություն», - ավելացրեց նա:

Սուրենյանի խոսքով, եթե այժմ գիշերը օդի ջերմաստիճանը Երևանում կազմում է 8-10 աստիճան ցուրտ, ապա արդեն դեկտեմբերի առաջին օրվանից Արարատյան դաշտավայրում և մայրաքաղաքում կբարձրանա մինչև 0-2 աստիճան տաքություն:

«Նոյեմբերի 30-ին մեզ օգնության կգա «կիպրոսյան ցիկլոնը», որը կներթափանցի Միջերկրական ծովից: Արդեն նոյեմբերի 30-ին կդիտվի ամպամածության բարձրացում և բավականին տաք օդի ներթափանցում»,- նշեց Սուրենյանը:

Նա ավելացրեց, որ Շիրակում, Կոտայքում, Գեղարքունիքում, Արագածոտնի և Վայոց Ձորի լեռներում այդ օրերին սպասվում է առատ ձյուն, ձնաբուք, հորիզոնական ցածր տեսանելիություն, մերկասառույց, իսկ հանրապետության նախալեռնային և հովտային շրջաններում՝ Արագածոտնի, Կոտայքի, Վայոց Ձորի նախալեռներում և Արարատյան դաշտավայրում տեղումները հիմնականում կլինեն թաց ձյան և անձրևի տեսքով:

Սուրենյանը նշեց նաև, որ մինչև նոյեմբերի 30-ը ներառյալ Հայաստանը կգտնվի օդային սառը զանգվածների ազդեցության ներքո, բացառություն կդառնան Լոռին, Տավուշը, Սյունիքը և Արցախը, որտեղ արկտիկական օդային զանգվածներն իրենց տեղը կզիջեն Իրանից ներթափանցող համեմատաբար տաք արևադարձային օդային հոսանքներին:

«Այսինքն, առաջիկա օրերին Հայաստանի մարզերում օդի ջերմաստիճանի փոփոխություն գրեթե չի սպասվում, բացառությամբ վերոնշյալ մարզերի, որտեղ օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 8-10 աստիճանով»,- ասաց Սուրենյանը:

Նա նշեց, որ այժմ Արարատյան դաշտավայրում դիտվում է սառն օդի կուտակում: Ցերեկային ժամերին այստեղ օդի ջերմաստիճանը կլինի նույնը, ինչ Գյումրում, Գավառում, Մարտունում: 



Տարածել...


loading...

Նմանատիպ նյութեր
Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝ այստեղ,    
На русском,  English,  Français,   Español,   Türkçe,
  ქართული,   فارسی,

Միացեք մեզ YouTube-ում... 16հզ. բաժանորդ



Նոր նյութեր


«Եթե քո բոլոր օրերը նման են մեկը մյուսին, ուրեմն ապրել ես ԸՆԴԱՄԵՆԸ 1 օր» 
Եթե համաձայն ես, սեղմիր Հավանել   

 

Загрузка...
Загрузка...
Կատեգորիա: Լրահոսից | Ավելացրեց: erkusov.com (26.11.16)
Դիտումներ: 2152 | Տեգեր: կբարձրանա, Օդի, Կիպրոսյան, ջերմաստիճանը, Հայաստանում, Մոտենում, ցիկլոն, ծովից., Միջերկրական | - Վարկանիշ -: 0.0/0

Загрузка...