RSS 

Загрузка...

Գլխավոր էջ » » Լրահոսից

ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը բացահայտումներ է անում «օլիգարխ» դպրոցների մասին
 


 


   

Որեւէ մեկը իրավունք չունի առանց տարրական հանրակրթական  ծրագրի արտոնագրի իրականացնել կրթություն: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը անդրադառնալով դպրոցների տարրական հանրակրթական  ծրագրի արտոնագիր ունենալու խնդրին:

«Երկար տարիներ շարունակ եղել են էսպիսի դպրոցներ, որոնք ունեցել են դաշտում արտոնություններ, այսինքն` մարդիկ կարողացել են որոշ դեպքերում առանց արտոնագրի գործել դաշտում, եւ երբ որ համապատասխան կառույցները ցանկացել են այնտեղ ստուգումներ անցկացնել, կամ հասկանալ` ինչպես են աշխատում, միանգամից զանգ է եղել համապատասխան գրասենյակներից եւ ասել են` էդ դպրոցների հետ գործ չունեք: Դա տարածված երեւույթ է եղել: Հիմա, երբ որ իշխանափոխություն է տեղի ունեցել, համապատասխան վարչությունները նաեւ ստանալով մեր աջակցությունը էդ բոլոր գործերը սկսել է վերանայել, էն բոլոր տեղերը, որեղ նրանց թույլ չեն տվել մուտք գործել եւ արձանագրել խախտումները, գնում են եւ սկսում են արձանագրել: Պարզվում է, որ Չեխովի անվան համար 55 դպրոցը չի ունեցել տարրական հանրակրթական  ծրագրի արտոնագիր: Դպրոցը բացի նրանից, որ այս արտոնագիրը, չունի նաեւ համապատասխան պայմաններ: Դպրոցի հիմնական դասարանների, այսինքն` 5-9րդ դասարանների համար լիցենզիան նախատեսված է 710 աշակերտի համար, սակայն ունի 900 աշակերտ, էլ չասեմ տարրականը: Ու էսպիսի իրավիճակ է ստեղծվել է, որ լիցենզավորման վարչությունը մերժել է նրա լիցենզիան, ու դպրոցը կամ պետք է շտկի դա, կամ խնդիրներ է ունենալու»,-ասել է նախարարը:

Նրա խոսքով` այս պայմանական «օլիգարխ»դպրոցները, որոնք ունեցել են իշխանությունների աջակցությունը կամ ստվերային հովանավորչությունը առանց լիցենզիայի թվաքանակից ավելի աշակերտներ են անընդհատ ընդունել:

«Դրա արդյունքում նրանք իրենց վարկը բարձրացրել են, գովազդվել է, թե ինքչան երեխաների են բերում այստեղ, մյուս դպրոցներին պարզապես մրցակցությունից դուրս թողնելով: Պետությունից ամեն աշակերտի համար մեծ գումարներ ես ստանում եւ հնարավորություն ես ստանում մեծ գումարներ տնօրինել, չնայած, որ լիցենզիա չունեն: Նրանք դրանից օգտվում էին, այլ դպրոցներից կարողանում էին լավ ուսուցիչներ հրավիրել եւ սրա արդյունքում մյուս դպոցներին զրկում էին մրցակցությունց»,- ասաց նախարարը` նշելով, որ դպրոցում նաեւ 2-րդ, 3-րդ հերթերով են դասեր արել:

Նախարարի նշեց, որ բոլոր դպրոցների համար պետք է հավասար հնարավորություններ  ստեղծել եւ որեւէ մեկը չի կարող օրենքից վեր դասել իրեն. «Այլեւս որեւէ մեկի կապերը էս դաշտում չեն աշխատելու, այս դաշտում աշխատելու է  բացառապես օրենքը եւ որեւէ մեկը չի կարող իրեն դրանից վեր դասել»:

Նախարար Արայիկ Հարությունյանը հորդորեց նման խնդիրներ ունենալու դիմելԿԳ նախարարություն, եւ իրենք այս հարցին հետամուտ են լինելու:



Տարածել...
 

Նմանատիպ նյութեր



loading...

Загрузка...

Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 60հզ.+ բաժանորդ


Կատեգորիա: Լրահոսից | Ավելացրեց: erkusov.com (20.06.18)
Դիտումներ: 1537 | Տեգեր: «օլիգարխ», մասին, դպրոցների, նախարար, Արայիկ, բացահայտումներ, կգ, անում, Հարությունյանը | - Վարկանիշ -: 0.0/0
Загрузка...