Загрузка...

Գլխավոր էջ » » Լրահոսից

«Կեցցե՛ք, Դուք պատվով դուրս եկաք այդ իրավիճակից». Լուկաշենկոն՝ Փաշինյանին
 

 


   

Բելառուսի և Հայաստանի հարաբերություններում չկան և չեն լինի խնդիրներ: Այս մասին Սոչիում ԵԱՏՄ նիստի շրջանակներում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, փոխանցում է belta.by-ը:

«Ես սպասում էի այս հանդիպմանը: Մենք իսկապես պետք է խոսենք: Կարճ ժամանակահատվածում չենք հասցնի բոլոր խնդիրները քննարկել, սակայն կարծում եմ, որ մեր հարաբերություններում չկան և չեն լինի որևէ խնդիրներ»,- ասել է Լուկաշենկոն:

Նա պատրաստակամություն է հայտնել ՀՀ նորանշանակ վարչապետին պատմել երկու երկրների միջև հարաբերությունների զարգացման, Եվրասիական տնտեսական միության գործունեության մասին:

«Կեցցե՛ք, Դուք պատվով դուրս եկաք այդ իրավիճակից, մենք ուրախ ենք Ձեզ համար»,- հավելել է Լուկաշենկոն՝ նշելով, որ վերջերս ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ քննարկել է Երևանում իրավիճակի զարգացումը:



Տարածել...
 

Կատեգորիա: Լրահոսից | Ավելացրեց: 15.05.18

loading...

Նմանատիպ նյութեր

Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝
այստեղ,    
На русском,  English,  Français,   Español,   Türkçe,
  ქართული,   فارسی,

Միացեք մեզ YouTube-ում... 27հզ.+ բաժանորդ



Նոր նյութեր

 

Загрузка...
Загрузка...
Կատեգորիա: Լրահոսից | Ավելացրեց: erkusov.com (15.05.18)
Դիտումներ: 166 | Տեգեր: Լուկաշենկոն՝, պատվով, դուրս, Դուք, իրավիճակից»., եկաք, այդ, «Կեցցե՛ք, Փաշինյանին | - Վարկանիշ -: 0.0/0

Загрузка...
Загрузка...