Загрузка...

Գլխավոր էջ » » Լրահոսից

Կարիճ․ Օրվա առաջին կեսը շատ հաջող է դասավորվում... 09 ՀՈՒՆԻՍԻ
 

 


   

Խոյ․ Այսօր կարող եք սկսել նոր գործեր կամ կազմել պլաններ, որոնք ամենայն հավանականությամբ կստանան աջակցություն ազդեցիկ մարդկանց կողմից։ Ստեղծագործական վերելքի մեջ եք։ Որոշ գործերում եզակի եւ աննախադեպ արդյունքների կհասնեք։

Ցուլ․ Ավելորդ դյուրահավատությունը կարող է ձեզ կախման մեջ դնել հանգամանքների դասավորությունից։ Մեծ է հավանականությունը, որ լուրջ փորձությունների կենթարկվեք։ Նշանի երիտասարդ ներկայացուցիչները օրվա ընթացքում այսպես ասած հասունության քննություն կհանձնեն։ Ցանկացած գործունեություն ուշադրության լարում կպահանջի։

Երկվորյակ․ Այսօր բավականին զգալ կտան իրենց բացասական ազդեցությունները, որոնք նախորդ օրերին եղել են։ Հնարավոր է մռայլ կանխազգացումներ ունենաք։ Զգացմունքային խառնաշփոթի մեջ եք։ Ցանկալի է, որ այս օրը անցկացնեք տանքը։

Խեցգետին․ Այսօր հնարավոր է տրամադրության եւ ինքնազգացողության կտրուկ փոփոխություն ունենաք։ Օրը այնքան էլ հարմար չէ գործնական հաղորդակցության, փաստաթղթերի հետ աշխատանքի համար։ Օրվա առաջին կեսին դուք կարող եք զգալ մելանխոլիա, ընդ որում՝ առանց պատճառի։ Կարիք ունեք լիցքաթափման։

Առյուծ․ Օրը նպաստավոր կլինի հատկապես այն Առյուծների համար, ովքեր այն կսկսեն նոր աշխատավայրում կամ նոր մարդկանց հետ շփումներով: Դժվար չի լինի լավ տպավորություն թողնել մարդկանց վրա, ովքեր մինչ այդ ձեզ չեն ճանաչել: Սա հավասարապես վերաբերում է ինչպես գործնական, այնպես էլ անձնական ոլորտին: Աշխատեք՝ չներքաշվել տղամարդկանց հետ վեճի մեջ:

Կույս․ Հնարավոր է ոչ հաճելի տեղեկություններ լսեք: Ձեզ համար կարևոր նշանակության հարցը կարող է լուծվել ոչ ձեր օգտին, բայց որքան սառնասրտորեն ընդունեք այդ իրաղությունը, այնքան լավ ձեզ համար: Սեփական հետաքրքրությունների համար համառ պայքարն անիմաստ է, աշխատեք միառժամանակ հարմարվել հանգամանքներին: Օրը զերծ չէ դրական կողմերից:

Կշեռք․ Օրվա առաջին կեսին աշխատեք զգույշ լինել: Հատկապես զգացմունքայնության տեսանկյունից ձեզ համար դա օրվա ամենաանբարենպաստ ժամանակահատվածն է: Ուրիշի ազդեցության տակ ընկնելու, խարդախներից տուժելու հավանականությունը մեծ է: Ստեղծված իրավիճակին (այդ թվում և ֆինանսական) տրված սառը և կշռադատված գնահատականը կօգնի ձեզ խուսափել վտանգներից:Օրվա երկրորդ կեսը կանցնի ավելի հանգիստ:

Կարիճ․ Օրվա առաջին կեսը շատ հաջող է դասավորվում: Նշանի շատ ներկայացուցիչների համար դա այն ժամանակահատվածն է, երբ կարելի է զբաղվել սիրած գործով՝ չզգուշանալով որևէ մեկի քննադատությունից կամ ուղղակի բացասական վերաբերմունքից: Շանս կա հարթելու ոչ վաղուցվա մասնագիտական վեճը, գտնել այն մարդուն, ով կօգնի ձեզ լուծելու աշխատանքի հետ կապված խնդիրներ:Դժվարություններ կծագեն օրվա վերջին մոտ:

Աղեղնավոր․ Եղեք շատ ուշադիր: Օրը կարող է լուրջ խնդիրներ բերել կյանքի բոլոր ոլորտներում: Հիշեք, որ մակերեսային որոշումները (սա ավելի շատ վերաբերում է անձնական կյանքին) ոչ միշտ են ճիշտ: Աշխատեք վերլուծել իրավիճակը, հաշվի առեք բոլոր, անգամ մանրուք թվացող հարցերը, որոնց վրա դուք ուշադրություն չէիք դարձնի այլ հանգամանքներում: Այսօր ձեզ կօգնեն մարդիկ, որոնց հետ ծանոթացել եք հունիսի առաջին օրերին:

Այծեղջյուր․ Առավոտյան ծագող փոքր դժվարությունները կարող են որդովեցնել նշանի շատ ներկայացուցիչների: Նրանց թվում է, ամեն ինչ ընթանում է ոչ այնպես, ինչպես պետք է: Սակայն բացասական միտումների ազդեցությունը երկար չի տևի: Արդեն կեսօրին նրանք կհասկանան, որ իրավիճակը, թեև դանդաղ, բայց փոխվում է դեպի լավը: Դա հիմնականում վերաբերուում է շրջապատի մարդկանց հետ հարաբերություններին:Օրվա երկրորդ կեսը բարենպաստ է տղամարդկանց հետ հաճելի շփումների համար:

Ջրհոս․ Ճարպկորեն օգտվելով ստեղծվող իրավիճակներից՝ կկարողանաք ամրապնդել ձեր մասնագիտական դիրքերը և լավ վաստակել: Վտանգ չկա, որ ուրիշները ձեզ կկշտամբեն ինտրիգների հակվածության կամ դիմացինի վստահությունը շահագործելու մեջ: Դուք ազնիվ եք: Պարզապես կատարում եք քայլեր, որոնք մյուսների մտքով իսկ չեն անցնում: Օրը խիստ բարենպաստ է սիրային հարցերի համար:

Ձկներ․ Այսօր մարդիկ, ում հետ կապված եք գործնական կապերով, կփորձեն ճնշուներ գործադրել և ստիպել ձեզ ընդունել որոշումներ, որոնք չեն բխում ձեր շահերից: Ժամանակ է պետք, որպեսզի դուք կարողանաք նախ՝ հանգստանալ, ապա՝ ինքնուրույն գնահատել իրավիճակը, վանել ուրիշների հուշումներն ու ձեզ պարտադրվող մտքերը: Այդ պատճառով էլ ցանկալի չէ, որ գործնական խնդիրների կարգավորմամբ զբաղվեք ճաշից առաջ:



Տարածել...
 

Կատեգորիա: Լրահոսից | Ավելացրեց: 09.06.18

loading...

Նմանատիպ նյութեր

Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝
այստեղ,    
На русском,  English,  Français,   Español,   Türkçe,
  ქართული,   فارسی,

Միացեք մեզ YouTube-ում... 30հզ.+ բաժանորդ



Նոր նյութեր

 

Загрузка...
Загрузка...
Կատեգորիա: Լրահոսից | Ավելացրեց: erkusov.com (09.06.18)
Դիտումներ: 993 | Տեգեր: 09, շատ, օրվա, ԿԵՍԸ, առաջին, հաջող, Կարիճ․, դասավորվում..., Հունիսի | - Վարկանիշ -: 0.0/0

Загрузка...
Загрузка...