Загрузка...
Ողջույն, Հյուր!
       Կիրակի, 24.09.17  Русский  English  Français   Español   Türkçe   ქართული   فارسی

Գլխավոր էջ » » Լրահոսից


Կարեն Կարապետյանին կանչեցին Մոսկվա. 2018-ի հանգուցալուծո՞ւմ
 
 
Загрузка...


Երեկ հայտնի է դարձել, որ վարչապետ Կարեն Կարապետյանը ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հրավերով կայցելի Մոսկվա՝ հունվարի 24-ին, և այցի ընթաքում կքննարկվեն հայ-ռուսական երկկողմ տնտեսական հարաբերություններին վերաբերող հարցեր, ներդրումային հեռանկարներ, ԵՏՄ ինտեգրացիայի խնդիրներ: Թեև Կարեն Կարապետյանը արդեն եղել է Մոսկվայում, այնուհանդերձ, այդ այցն իհարկե տեղի է ունեցել ԵՏՄ վարչապետների հավաքի շրջանակում և այս իմաստով «դասական» տեսանկյունից Մոսկվա կատարած այց չէ:

Փաստորեն, հունվարին Կարեն Կարապետյանը կկատարի այդ այցը: Հավանաբար, Ռուսաստանում սպասում էին Կարապետյանի պաշտոնավարման 100 օրվա լրանալուն, և այդ իմաստով ուշագրավ է, որ Կարապետյանի մոսկովյան հրավերի մասին հայտնի է դառնում 100 օրվա պաշտոնավարումն ամփոփող նրա ասուլիսից հետո: Ինչի՞ն էր սպասում Ռուսաստանը, դժվար է իհարկե ասել: Սակայն ՌԴ վարչապետ Մեդվեդևի հրավերը հնչում է շատ հետաքրքրական մի ժամանակահատվածում, երբ Կարեն Կարապետյանի ասուլիսից հետո նրա շուրջ բավականին ինտենսիվ կերպով սկսեց շրջանառվել 2018 թվականի հարցը, այդ թվում նաև վարչապետ առաջադրվելու վերաբերյալ իրավական կամ սահմանադրական արգելքի համատեքստում: Ինչպես հայտնի է, 2018 թվականի ապրիլին, երբ Սերժ Սարգսյանի նախագահի պաշտոնը թողնելուց հետո կառավարությունը հրաժարական կտա և հարկ կլինի վերստին ձևավորել այն, արդեն ամբողջությամբ նոր Սահմանադրության շրջանակում, Կարեն Կարապետյանը կարող է ունենալ 4 տարի Հայաստանում մշտապես բնակվելու խնդիր և չհամապատասխանել վարչապետ առաջադրվելու պայմանին: Այդ պայմանը ուժի մեջ կմտնի հենց 2018-ի ապրիլից:

Այդպիսով, Կարեն Կարապետյանի մոսկովյան հրավերը գալիս է այն ժամանակ, երբ Հայաստանում սկսում են ակտիվորեն քննարկել 2018-ի նրա խնդիրը, Սերժ Սարգսյանի վարչապետական ծրագրերի հետ հակադրության համատեքստում: Այդ իրավիճակում Կարեն Կարապետյանին հրավիրում են Մոսկվա մխիթարելո՞ւ, թե՞ հակառակը՝ նրան ուժ տալուը, միաժամանակ նաև Հայաստանի իշխանական համակարգին ցույց տալու Մոսկվայի աջակցությունը Կարապետյանին: Սրան զուգահեռ, կա մեկ այլ հետաքրքրական հանգամանք՝ կապված հենց 100-օրյա ամփոփման ասուլիսի և մոսկովյան հրավերի այդպիսի հաջորդականության հետ: Բանն այն է, որ ասուլիսի ընթացքում Կարեն Կարապետյանը արեց առաջին հայացքից անմեղ, սակայն բավական հստակ հայտարարություն այն մասին, որ Հայաստանն ունի գազային այլընտրանք և կախված չէր ռուս-վրացական բանակցություններից: Դա հայտարարություն էր այն մասին, որ Հայաստանը էներգետիկ առումով կախված չէ Ռուսաստանից:

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում.



 







Տարածել...


loading...

Նմանատիպ նյութեր
Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝ այստեղ,    
На русском,  English,  Français,   Español,   Türkçe,
  ქართული,   فارسی,

Միացեք մեզ YouTube-ում... 16հզ. բաժանորդ



Նոր նյութեր


«Եթե քո բոլոր օրերը նման են մեկը մյուսին, ուրեմն ապրել ես ԸՆԴԱՄԵՆԸ 1 օր» 
Եթե համաձայն ես, սեղմիր Հավանել   

 

Загрузка...
Загрузка...
Կատեգորիա: Լրահոսից | Ավելացրեց: erkusov.com (17.01.17) | Հեղինակ: 1in.am W
Դիտումներ: 273 | Տեգեր: Կարապետյանին, հանգուցալուծո՞ւմ, Մոսկվա., 2018-ի, կանչեցին, Կարեն | - Վարկանիշ -: 0.0/0

Загрузка...