RSS 

Загрузка...

Գլխավոր էջ » » Լրահոսից

Կարեն Կարապետյանի 500 հազար դոլարանոց հյուրանոցը Գյումրիում շուտով կբացվի․ այն կկոչվի «Ֆլորենս»
 


 


   aravot

Գյումրու «Կումայրի» արգելոցի տարածքում նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի կողմից կառուցվող հյուրանոցի շինաշխատանքները գրեթե ավարտին են մոտենում, մնացել են ներքին հարդարման աշխատանքները։ Այս մասին Aravot.am-ի հետ զրույցում տեղեկացրեց Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը։

«Արտաքին տեսքով արդեն պատրաստ է, ներսի աշխատանքներն են մնացել։ Արտաքինից հրաշք շենք ստացվեց, շատ գեղեցիկ է՝ Գյումրու կոլորիտին համապատասխան, ամենակարևորը Գյումրու ճարտարապետության գույներ են։ Նախկին վարչապետը իր խոսքի տերն էր։

Ես վստահ եմ, որ ինքը գալու է ու անպայման հյուրանոցի բացում ենք անելու։ «Կումայրի վերածնունդ» հիմնադրամն էլ ոնց որ թե վերաբացվում է, սկսելու ենք նորից աշխատել։ Այդ հիմնադրամը կարևոր քայլ կատարեց մեզ համար, դրա շնորհիվ սկսվեց մեր քաղաքի պատմական միջուկի շինարարությունը, մեր քաղաքը կարևորեցին ու Համաշխարհային բանկով գումար տրամադրվեց։ Ես շատ լավ աշխատել ու աշխատելու եմ կառավարության հետ, այնպես չէ, որ կանգնելու եմ ու ասեմ՝ էս ծրագրերն են ու վերջ։


Դեռ շատ եմ անհանգստացնելու բնակչությանը, ու մի օր, երբ Երևանից ներս մտնենք ու տեսնենք մի հզոր մուտք, այդ ժամանակ կհասկանանք, որ ունենք պատմական քաղաք։ Հզոր մուտք ունենալը իմ երազանքներից մեկն է ու պիտի սարքեմ ։ Դա կապված է Հյուսիս-հարավ ճանապարհի հետ, ճանապարհը վեց կիլոմետր ոնց որ բաց է մնում, իրենք թեքվեցին դաշտերի միջով։

Հիմա մենք ուզում ենք, որպեսզի երկկողմանի ճանապարհ լինի, դրանից կախված կսարքենք նաև մեր քաղաքի մուտքը», -ասաց Սամվել Բալասանյանը։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում.



Տարածել...
 

Նմանատիպ նյութեր



loading...

Загрузка...

Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 60հզ.+ բաժանորդ


Կատեգորիա: Լրահոսից | Ավելացրեց: erkusov.com (01.11.18) | Հեղինակ: aravot
Դիտումներ: 127 | Տեգեր: դոլարանոց, Այն, Գյումրիում, 500, կբացվի․, հազար, շուտով, Հյուրանոցը, Կարեն, Կարապետյանի | - Վարկանիշ -: 0.0/0