Загрузка...
Ողջույն, Հյուր!
       Երեքշաբթի, 26.09.17  Русский  English  Français   Español   Türkçe   ქართული   فارسی

Գլխավոր էջ » » Լրահոսից


Կարելի էր չէ՞ մի քիչ խնայել Նալբանդյանի թշերը
 
 
Загрузка...


 

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանին պարգևատրել է Բարեկամության շքանշանով:«Ռուսաստանի Դաշնության հետ բարեկամության և համագործակցության ամրապնդման մեջ մեծ ներդրումի համար պարգևատրել Բարեկամության շքանշանով Նալբանդյան Էդվարդ Աղվանովիչին՝ Հայաստանի Հանրապետության արտգործնախարարին»,- ասված է RIA Novosti-ի հաղորդագրության մեջ:

Այն, որ հայ-ռուսական հարաբերությունները կիլոմետրերով հեռու են բարեկամականից, բոլորը դրա մասին գիտեն, գիտեն նաեւ, որ երկու երկրների միջեւ չկա անգամ համագործակցություն, Հայաստանը պարզապես խոնարհ հարսի պես կատարում է այն ամենը, ինչը թելադրվում է Մոսկվայի կենտրոնից: Հետեւաբար, մեր արտգործնախարարին էլ այլ բանի համար չեն պարգեւատրել, քան խոնարհ կամակատարության եւ Հայաստանը սուվերենությունից զրկելու ու հպատակության հարատեւ ակտի լուռ վկան լինելու համար: Իսկ որ արտաքին քաղաքականության ոլորտում մեր ձախողումներն իսկապես խայտառակ են ու թվում է՝ անվերջանալի, չի առարկի անձամբ Էդվարդ Նալբանդյանը: Չի առարկի, որ իր հեզաճկուն ներկայությամբ ստորագրվեց հայ-թուրքական արձանագրությունները եւ անպատեհ փորձության ենթարկեց իր թշերը, ու ինչպես Սերժ Սարգսյանը հայտարարեց, թե կմեկնի Թուրքիա, եթե մինչ այդ հայ-թուրքական սահմանը բաց լինի, կամ գտնվենք դրա նախաշեմին։ Հետո, իհարկե,առանց սահմանը բացելու գնաց Թուրքիա,բայց հարաբերություններն ավելի վատացան, իսկ արձանագրությունները հայտնվեցին գզրոցում` «հարմար պահի դրանց վերադառնալու համար»։ Հետո Հայաստանն անդամակցեց ԵՏՄ-ին, ու դա մեր առջեւ պետք է նոր հեռանկարներ բացեր, ամրացներ մեր անվտանգությունը։

Անցել է մոտ երեք տարի ու այդ անդամակցության պտուղները դեռ չեն երեւում, ավելին մեր անվտանգությունն այնքան սասանված է, որ ունեցանք ապրիլյան պատերազմ։ Պատերազմի ժամանակ էլ պարզվեց, որ ԵԱՏՄ-ում Ադրբեջանն ավելի շատ բարեկամներ ունի, քան մենք։ Այդ օրերին Էդվարդ Նալբանդյանի թշերը թերեւս նոր փորձություն էին տենչում, ԱԺ բերվեց ԵԱՏՄ-ից դուրս գալու մասին նախագիծը, բայց հասկանալով, որ Ռուսաստանը քաղաքակիրթ Եվրոպա չէ, ու Նալբանդյանի թշերի համար նախագծի կյանքի կոչումը կարող է անդառնալի հետեւանք ունենալ, կասեցրեցին գործընթացը: Փոխարենը Ռուսաստանից դեմ տվեցին միասնական հակաօդային պաշտպանության համակարգ ստեղծելու համաձայնագիրը։ Ընդ որում` ըստ այդ համաձայնագրի, Հայաստանը կարող է այդ համակարգն ինքնուրույն օգտագործել միայն խաղաղ ժամանակ, իսկ պատերազմական իրավիճակում համակարգը կարող է օգտագործել միայն Ռուսաստանի հետ միասին ։ Օրինակները շատ են, Նալբանդյանի թշերն են, որ դիմանում են, ու ոչ միայն դիմանում են, այլեւ չեն ընդդիմանում:Եւ ուրեմն, նա իսկապես մեդալակիր է, Ռուսաստանի համար մեդալի արժանի: Միայն թե Վլադիմի Վալադիմիրովիչը մի քիչ խիղճ ունենար ու մեր Նալբանդյանին գաղտնի պարգեւատրեր, խնայեր նրա թշերը, կամ այն քաշքշելու նոր առիթ տար տանեցիներին, գուցե միայն տիկնոջը: Վերջապես մարդն իսկապես արժանի է Ռուսաստանի մեդալին, արժանի է նաեւ, որ այդ մեդալը վայելի առանց ավելորդ քաշքշոցների, ավելորդ ցավերի:

Անի Սահակյան

hayeli.am



Տարածել...


loading...

Նմանատիպ նյութեր
Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝ այստեղ,    
На русском,  English,  Français,   Español,   Türkçe,
  ქართული,   فارسی,

Միացեք մեզ YouTube-ում... 16հզ. բաժանորդ



Նոր նյութեր


«Եթե քո բոլոր օրերը նման են մեկը մյուսին, ուրեմն ապրել ես ԸՆԴԱՄԵՆԸ 1 օր» 
Եթե համաձայն ես, սեղմիր Հավանել   

 

Загрузка...
Загрузка...
Կատեգորիա: Լրահոսից | Ավելացրեց: erkusov.com (28.08.16)
Դիտումներ: 197 | Տեգեր: ՔԻՉ, Մի, Նալբանդյանի, չէ՞, խնայել, Էր, թշերը, կարելի | - Վարկանիշ -: 0.0/0

Загрузка...