/Լրահոսից - Կալանավորվել է Արշակ Սադոյանի որդին " />

Загрузка...
Ողջույն, Հյուր!
       Երկուշաբթի, 20.11.17  Русский  English  Français   Español   Türkçe   ქართული   فارسی

Գլխավոր էջ » » Լրահոսից


Կալանավորվել է Արշակ Սադոյանի որդին
 
 


   

ՀՀ քննչական կոմիտեում քննվող քրեական գործի շրջանակներում կալանավորվել է Հանրային խորհրդի անդամ Արշակ Սադոյանի որդին՝ Արեգը: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց ՀՀ ոստիկանության ՁՊՎ-ներում վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդական խմբի անդամ Սուրեն Իսկանդարյանը: Նրա խոսքով՝ Կոտայքի ՁՊՎ-ում հանդիպել են Արշակ Սադոյանի որդուն և, ըստ նրա խոսքերի՝ իրեն բերման են ենթարկել Հանրապետության հրապարակից՝ մեքենայից իջնելիս։ Երեկ ՁՊՎ-ից նրան տեղափոխել են դատարան և կալանավորել:

Արշակ Սադոյանն էլ ասաց, որ իր որդու դեպքն արտառոց է, որևէ փաստ չունեն և չնայած իրեն խոստացել էին, որ ձերբակալման ժամկետը լրանալուց հետո նրան ազատ կարձակեն, որոշում է կայացվել նրան կալանավորելու մասին: Նրա խոսքով՝ 8-9 հոգով գնացել են իրենց տուն, ներկայացրել են խուզարկություն կատարելու որոշում, նշված է եղել, որ փնտրում են Արեգ Սադոյանի հագին եղած շապիկն ու գլխարկը: Ըստ Արշակ Սադոյանի՝ իր համակարգիչն առգրավվել են: Խուզարկվել է նաև որդու ավտոմքենան: «Բացարձակ անօրինականութուններ են լինում»,- ասաց նա՝ նշելով, որ գրավի միջնորդությունը ևս մերժվել է:



Տարածել...


Կատեգորիա: Լրահոսից | Ավելացրեց: 29.07.16

loading...

Նմանատիպ նյութեր
Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝ այստեղ,    
На русском,  English,  Français,   Español,   Türkçe,
  ქართული,   فارسی,
Загрузка...

Միացեք մեզ YouTube-ում... 21հզ.+ բաժանորդ



Նոր նյութեր


«Եթե քո բոլոր օրերը նման են մեկը մյուսին, ուրեմն ապրել ես ԸՆԴԱՄԵՆԸ 1 օր» 
Եթե համաձայն ես, սեղմիր Հավանել   

 

Загрузка...
Загрузка...
Կատեգորիա: Լրահոսից | Ավելացրեց: erkusov.com (29.07.16)
Դիտումներ: 1330 | Տեգեր: Սադոյանի, Կալանավորվել, Արշակ, որդին | - Վարկանիշ -: 0.0/0

Загрузка...
Загрузка...
Загрузка...