Загрузка...
Ողջույն, Հյուր!
       Կիրակի, 24.09.17  Русский  English  Français   Español   Türkçe   ქართული   فارسی

Գլխավոր էջ » » Լրահոսից


«Ժիրայր Սէֆիլյանն ու Սերժ Սարգսյանը սկզբունքային հարցերում համաձայնության են եկել»
 
 
Загрузка...


Քաղաքական գործիչ, ՍԻՄ կուսակցության նախագահ Հրաչ Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

 

«Ըստ էության, Ժիրայր Սէֆիլյանն ու Սերժ Սարգսյանը սկզբունքային հարցերում համաձայնության են եկել.

Խնդիրն այն է, որ նրանց երկուսի հետևորդները չեն լսում իրենց առաջնորդներին:

Համեմատելով Ժիրայր Սէֆիլյանի վերջին հայտարարության (քաղաքական պահանջների) ու Սերժ Սարգսյանի ելույթի (քաղաքական հայտարարության) տեքստերը կարելի է եզրակացնել, որ սկզբունքային բոլոր հարցերում նրանք համաձայնության են եկել ու պոտենցիալ դաշնակիցներ են: Այդ փաստաթղթերի տարբերվող մասերը կարող են ունենալ տարբեր մեկնաբանություններ, որոնք, սակայն, պետք է անցնեն ժամանակի փորձությունը:

Թվում էր, թե երկու կողմերի հետեւորդները անմիջապես պետք է ձեռնամուխ լինեին ձեռք բերված համաձայնությունների (Արցախ, Համաձայնության կառավարություն, …) իրագործմանը: Դրա փոխարեն նրանք մոռացության են մատնում բանակցությունների արդյունք հանդիսացող գրավոր փաստաթղթերը, շարունակում են քարկոծել միմյանց ու վատնում են մոբիլիզացիայի համար շահած թանկագին ժամանակը: Եթե միակ պատճառը փոխադարձ անվստահությունը լիներ, առնվազն հարկ կար առաջին համատեղ քայլերը կատարելու միջոցով բացահայտել հակառակ կողմի հետին մտադրությունները:

Իմ կարծիքով՝ երկու կողմերի հետեւորդները հավասարապես կամ չեն լսում, չեն հասկանում, չեն հարգում իրենց առաջնորդներին, կամ ել ունեն բոլորովին այլ նպատակներ:

Ինչպես միշտ, պատասխանատվությունը դարձյալ մնում է երրորդ, չմիացած կողմի վրա»:

 



Տարածել...


loading...

Նմանատիպ նյութեր
Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝ այստեղ,    
На русском,  English,  Français,   Español,   Türkçe,
  ქართული,   فارسی,

Միացեք մեզ YouTube-ում... 16հզ. բաժանորդ



Նոր նյութեր


«Եթե քո բոլոր օրերը նման են մեկը մյուսին, ուրեմն ապրել ես ԸՆԴԱՄԵՆԸ 1 օր» 
Եթե համաձայն ես, սեղմիր Հավանել   

 

Загрузка...
Загрузка...
Կատեգորիա: Լրահոսից | Ավելացրեց: erkusov.com (03.08.16)
Դիտումներ: 286 | Տեգեր: սկզբունքային, Են, Սէֆիլյանն, Սարգսյանը, Սերժ, Ու, հարցերում, համաձայնության, եկել», «Ժիրայր | - Վարկանիշ -: 0.0/0

Загрузка...