Загрузка...
Ողջույն, Հյուր!
       Երեքշաբթի, 26.09.17  Русский  English  Français   Español   Türkçe   ქართული   فارسی

Գլխավոր էջ » » Լրահոսից


Իսրայելը Ադրբեջանին կմատակարարի «Երկաթե գմբեթ» հակահրթիռային պաշտպանության համակարգ
 
 
Загрузка...


Իսրայելը մոտ ժամանակներս Ադրբեջանին կմատակարարի «Երկաթե գմբեթ» հակահրթիռային պաշտպանության համակարգ, տեղեկացնում է ադրբեջանական Minval.az կայքը։

Այդ մասին 1news.az-ին հայտնել է Ադրբեջանի Միլի մեջլիսի պատգամավոր Եվդա Աբրամովը։

Նրա խոսքով՝ տվյալ սպառազինությունն արդեն պատրաստ է Ադրբեջանին մատակարարելու համար։

«Տվյալ համակարգը «Իսկանդերի» հրթիռներին թույլ չի տա ընկնել գետին»,- հայտնել է նա։
Աբրամովը նաև հավելել է, թե մոտ ժամանակներս ադրբեջանական բանակը կհամալրվի նորագույն հեռահար ռազմավարական սպառազինությամբ։

«Երկաթե գմբեթը» հակահրթիռային պաշտպանության տակտիկական համակարգ է, որը նախատեսված է չվերահսկվող տակտիկական հրթիռներից պաշտպանվելու համար, որոնք ունեն 4-ից մինչև 70 կմ թռիչքի հեռահարություն։

Տվյալ համակարգը մշակվել է իսրայելական Rafael ընկերության կողմից։
Rafael-ը տեղեկացնում է, որ տվյալ համակարգը կարող է մինչև 10 կմ բարձրության վրա գտնվող ինքնաթիռներ խոցել։ Գրում է 168.am-ը:


 



Տարածել...


loading...

Նմանատիպ նյութեր
Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝ այստեղ,    
На русском,  English,  Français,   Español,   Türkçe,
  ქართული,   فارسی,

Միացեք մեզ YouTube-ում... 16հզ. բաժանորդ



Նոր նյութեր


«Եթե քո բոլոր օրերը նման են մեկը մյուսին, ուրեմն ապրել ես ԸՆԴԱՄԵՆԸ 1 օր» 
Եթե համաձայն ես, սեղմիր Հավանել   

 

Загрузка...
Загрузка...
Կատեգորիա: Լրահոսից | Ավելացրեց: erkusov.com (04.10.16)
Դիտումներ: 571 | Տեգեր: պաշտպանության, գմբեթ», հակահրթիռային, Ադրբեջանին, կմատակարարի, համակարգ, Իսրայելը, «Երկաթե | - Վարկանիշ -: 0.0/0

Загрузка...