Загрузка...
Ողջույն, Հյուր!
       Հինգշաբթի, 23.11.17  Русский  English  Français   Español   Türkçe   ქართული   فارسی

Գլխավոր էջ » » Լրահոսից


Իշխանությունները զգուշացնում են Գագիկ Բեգլարյանին. «Հանկարծ չփորձես «խաղեր տալ»
 
 


   

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. » «Մեր տեկություններով, իշխանությունները ՀՀ տրանսպորտի և կապի այլևս նախկին նախարար Գագիկ Բեգլարյանի դեմ նյութեր են նախապատրաստում, և Բեգլարյանն առաջիկայում կարող է հայտնվել բավական աննախանձելի վիճակում:

Հիշեցնենք, որ վերջերս հարկային մարմինները հաղորդագրություն հրապարակեցին, թե Հյուսիս-հարավ մայրուղու հատվածներից մեկը կառուցող «Կորսան-կորվիամ կոնստրուկցիոն» ընկերությունում 2,6 մլրդ դրամի ակտ է գրվել և հօգուտ պետբյուջեի 1 մլրդ դրամ հարկային պարտավորություն առաջադրվել:

Մամուլի հրապարակումների համաձայն՝ այս շինարարության մեջ իր բաժինն ունի նաև Գագիկ Բեգլարյանը:

Նաև հրապարակում եղավ, թե Գ. Բեգլարյանի եղբոր՝ Յուրա Բեգլարյանին պատկանող օբյեկտներից մեկում հայտնաբերվել են հետախուզման մեջ գտնվող Գևորգ և Հենրիկ Բաղդասարյանները: Այդպիսով, մեր տեղեկություններով, իշխանությունները Գագիկ Բեգլարյանին զգուշացնում են, որ եթե հանկարծ փորձի բացահայտ կամ գաղտնի կերպով հակաիշխանական քայլեր անել, այս և բազմաթիվ այլ գործեր ջրի երես կհանվեն:

Հիշեցնենք, որ պաշտոնանկությունից հետո Բեգլարյանը նոր նախարարի ներկայացման ժամանակ ներկա չէր եղել և չէր մասնակցել այդ օրերին տեղի ունեցած ՀՀԿ ԳՄ նիստին»:

 

Մանրամասները՝ թերթի համարում

Լուսանկարը՝  armtimes.com-ի



Տարածել...


Կատեգորիա: Լրահոսից | Ավելացրեց: 14.10.16

loading...

Նմանատիպ նյութեր
Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝ այստեղ,    
На русском,  English,  Français,   Español,   Türkçe,
  ქართული,   فارسی,
Загрузка...

Միացեք մեզ YouTube-ում... 21հզ.+ բաժանորդ



Նոր նյութեր


«Եթե քո բոլոր օրերը նման են մեկը մյուսին, ուրեմն ապրել ես ԸՆԴԱՄԵՆԸ 1 օր» 
Եթե համաձայն ես, սեղմիր Հավանել   

 

Загрузка...
Загрузка...
Կատեգորիա: Լրահոսից | Ավելացրեց: erkusov.com (14.10.16)
Դիտումներ: 821 | Տեգեր: Են, Բեգլարյանին., «Հանկարծ, զգուշացնում, չփորձես, տալ», Իշխանությունները, «խաղեր, Գագիկ | - Վարկանիշ -: 0.0/0

Загрузка...
Загрузка...
Загрузка...