Загрузка...
Ողջույն, Հյուր!
       Ուրբաթ, 20.10.17  Русский  English  Français   Español   Türkçe   ქართული   فارسی

Գլխավոր էջ » » Լրահոսից


Իշխանության կառուցվածքը փոխվո՞ւմ է
 
 
Загрузка...


 

Հուլիսյան զարգացումներից ի վեր Հայաստանում այնպիսի տպավորություն է, որ իշխանությունը կազմված է միայն ոստիկանությունից և ՀՀԿ խոսնակներից, մեկ էլ, իհարկե, ԱԱԾ-ն: Մինչդեռ բոլորին է հայտնի, որ Հայաստանի իշխանությունն առաջին հերթին կազմված է խոշոր կապիտալիստներից կամ պարզապես օլիգարխներից, որոնց մի զգալի մասը սերտ առնչություն ունեն քրեական աշխարհի հետ: Դա է Հայաստանի իշխանական իրական «պոլիտբյուրոն», որը ներքին քաղաքականության վերաբերյալ հարցերը որոշում է տարբեր հավաքների ընթացքում կամ, այսպես ասած, «սխոդկաների»:

Այս տեսանկյունից մենք տեսնում ենք, որ հուլիսի իրադարձություններից հետո Հայաստանի հասարակությանը իշխանությունները «ներկայանում» են առանց այդ սեգմենտի: Բնականաբար, հարց է առաջանում՝ սա ներքի՞ն որոշում է՝ հասարակությանն ավելի չգրգռելու համար, թե՞ սաբոտաժ, երբ օլիգարխիան հրաժարվում է ճակատային դիմակայության դուրս գալ հասարակության հետ, հրաժարվում է հասարակության ներքին լարումը մեղմելու կամ այդ լարմանը դիմադրելու, լիցքաթափելու համար օգտագործել իր ռեսուրսները:

Հայաստանի իշխանությունն այդ առումով թողնում է կաթվածահար համակարգի տպավորություն, և պարզապես որևէ բանականության չի ենթարկվում այն, որ բացի իրավապահ համակարգի կոշտ արձագանքներից և քայլերից՝ Հայաստանի իշխանական համակարգը հուլիսյան իրադարձություններում չի էլ փորձում հասարակությանն առաջարկել այլ լուծումներ, սոցիալական, տնտեսական հարթությունում կատարել քայլեր, որոնք այդ իմաստով կարող էին մեղմացուցիչ լինել, նպաստել հասարակական տարբեր շերտերի հանդարտեցմանը: Կամ էլ իշխանությունը համարում է, որ դրա կարիքը չկա, օլիգարխները անցկացնում են իրենց ամառային հանգիստը, չեն փորձում առանձնապես փոխել իրենց, նաև իրենց շրջանակների ռեժիմը՝ համարելով, որ ոստիկանության և իրավապահների ուժերը լիովին բավարար են իրավիճակը վերահսկելու համար, առավել ևս, որ խնդիրներն էլ այս կամ այն կերպ հիմնականում գտնվում են նրանց գործունեության դաշտում:

Թե հատկապես ինչի հետ գործ ունենք, այդ տարբերակներից որի հետ կամ գուցե բոլորովին այլ՝ չորրորդ, հինգերորդ տարբերակների հետ՝ բավական դժվար է ասել: Չի բացառվում, որ հուլիսի 17-ի ցնցումը բերել է իշխանության կառուցվածքի փոփոխության, և ոստիկանական պատնեշի հետևում տեղի է ունենում այդ փոփոխությունը, ինչի հետևանքով էլ իշխանությունը որևէ այլ դեմքով կամ «մարմնի որևէ այլ մասով» չի դրսևորվում, չի երևում հասարակությանը:

Այդ ֆոնին չափազանց շատ են գնահատականները իրականությունից իշխանության կտրվածության մասին: Իշխանության գործողությունները շատերը բացատրում են հենց այդ ոչ ադեկվատությամբ, կտրվածությամբ: Այդ բացատրությունների բուն հիմքը երևի թե այն է, որ մարդիկ ուղղակի չեն կարողանում պատկերացնել, որ այլ պատճառ կարող է լինել այդօրինակ անհամարժեք պահվածքի համար: Բայց դժբախտաբար, թե բարեբախտաբար, իրականությունից այդքան կտրվածության նշաններ առայժմ կարծես թե չկան:

Ամբողջական նյութը՝ սկզբնաղբյուր կայքում
 



Տարածել...


loading...

Նմանատիպ նյութեր
Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝ այստեղ,    
На русском,  English,  Français,   Español,   Türkçe,
  ქართული,   فارسی,

Միացեք մեզ YouTube-ում... 18հզ. բաժանորդ



Նոր նյութեր


«Եթե քո բոլոր օրերը նման են մեկը մյուսին, ուրեմն ապրել ես ԸՆԴԱՄԵՆԸ 1 օր» 
Եթե համաձայն ես, սեղմիր Հավանել   

 

Загрузка...
Загрузка...
Կատեգորիա: Լրահոսից | Ավելացրեց: erkusov.com (07.08.16)
Դիտումներ: 1084 | Տեգեր: կառուցվածքը, Իշխանության, փոխվո՞ւմ | - Վարկանիշ -: 0.0/0

Загрузка...