Загрузка...
Ողջույն, Հյուր!
       Երեքշաբթի, 17.10.17  Русский  English  Français   Español   Türkçe   ქართული   فارسی

Գլխավոր էջ » » Լրահոսից


Ինքն արդեն իմ 3-րդ որդին ա. ռուս փոքրիկին այրվող մեքենայից դուրս բերած հայ վարորդի հարցազրույցը NEWS.am-ին
 
 
Загрузка...


 

Ռուսաստանում՝ մերձմոսկովյան Սոլնեչկոգորսկում հրհեդվող մեքենայի մեջ գտնվող 5-ամյա Անդրեի կյանքը փրկած՝ տաքսու հայ վարորդը երեխային արդեն իր 3-րդ որդին է համարում: 38-ամյա Արա Ջանասլանյանը որոշել է առաջիկայում իր երկու որդիների հետ անպայման այցելել ռուս փոքրիկին:

«Ինքն արդեն իմ 3-րդ որդին ա: Ես մինչեւ չգնամ, իմ աչքով չտեսնեմ երեխային, հանգիստ չեմ լինի: Ամեն օր էդ տեսարանը իմ աչքի առաջ է, տաքսի եմ վարում, էդ ա գալիս, երազումս եմ տեսնում: Հիվանդանոցում էլ համարս գրեցի, տվեցի ծնողներին, ասեցի՝ մենակ զանգեք, իմանամ՝ երեխեն ոնց է, ինձ էլ ուրիշ բան պետք չէ»,-NEWS.am-ի հետ զրույցում ասաց Արան:

Արան պատմում է, որ եթե կես րոպե էլ ուշանար, երեխային այլեւս հնարավոր չէր լինի դուրս բերել մեքենայից: Երբ ինքը դեպքի վայրում է հայտնվել, մեքենան արդեն հրդեհվելիս է եղել, մեքնայի շուրջբոլորը հավաքված մարդիկ էլ բղավելիս են եղել, որ ներսում երեխա կա ու մեքենան շուտով կպայթի:

«Ես տեսա ու լրիվ շոկի մեջ ընկա: Դիմացի դուռը արագ բացեցի, նստատեղերը ստուգեցի, ոչ մեկի չգտա: Ու դուռը բացելու հետեւանքով մեքենան սկսեց բոցով վառվել, ես էլ բան չէի տեսնում: Հետեւի դուռը բացեցի, հետեւի նստատեղերը շոշոփեցի, վառվում էին, կրակի մեջ էին, մարդ չկար: Հետո նստատեղի հետեւը շոշափեցի, հասկացա, որ մի բան կա: Հանեցի, տեսա՝ երեխան ա: Հազաց, սկսեց լացել, պառկացրինք, հետո ես էլ չսպասեցի, որ «Շտապօգնություն» գա, ես իմ մեքենան նստեցրի երեխային, որ շուտ հիվանդանոց հասցնեմ, էդ ժամանակ ծնողներն էլ իջան»,- NEWS.am-ին պատմեց Արա Ջանասլանյանը:

Արան պատմում է՝ մի վայրկյան էլ չի երկմտել՝ մոտենալ մեքենային, թե ոչ, երբ լսել է, որ ներսում երեխա կա. «15-20  հոգի կանգնած նայում են: Ասեցի՝ ո՞նց՝ երեխու ձայն ա գալիս, կանգնած նայո՞ւմ եք: Բա երեխեն ավտոյի մեջ վառվի, մի հատ ձեռք չգցե՞ն: Իմ աչքին էլ ոչ մի բան չէր գալիս, մենակ երեխային փրկելը: Հայ տղամարդը չի կարա նման բաների կողքով անտարբեր անցնի: Եթե դու շալվար ես հագել, ուրեմն պարտավոր ես կյանքդ էլ վտանգել: Եթե ես չկարանայի  երեխուն հանեի, չէի ների ամբողջ կյանքում ինձ»:

Ամբողջական նյութը՝ սկզբնաղբյուր կայքում



Տարածել...


loading...

Նմանատիպ նյութեր
Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝ այստեղ,    
На русском,  English,  Français,   Español,   Türkçe,
  ქართული,   فارسی,

Միացեք մեզ YouTube-ում... 18հզ. բաժանորդ



Նոր նյութեր


«Եթե քո բոլոր օրերը նման են մեկը մյուսին, ուրեմն ապրել ես ԸՆԴԱՄԵՆԸ 1 օր» 
Եթե համաձայն ես, սեղմիր Հավանել   

 

Загрузка...
Загрузка...
Կատեգորիա: Լրահոսից | Ավելացրեց: erkusov.com (23.08.16)
Դիտումներ: 821 | Տեգեր: մեքենայից, որդին, Արդեն, Ինքն, Իմ, ա., փոքրիկին, այրվող, 3-րդ, ռուս | - Վարկանիշ -: 0.0/0

Загрузка...