Загрузка...
Գլխավոր էջ » » Լրահոսից


Ինձ իշխանություններն այնպիսի լավություն չեն արել, որ ես լեզուս պապանձված նստեմ իմ տեղը
 
 
Загрузка...


 

Մեր հարցերին պատասխանում է դերասան, պրոդյուսեր, Երեւանի ավագանու ՀՀԿ խմբակցության անդամՀրանտ Թոխատյանը։

- Պարոն Թոխատյան, Դուք առաջիններից էիք, որ արձագանքեցիք «Սասնա ծռեր» խմբի կողմից ՊՊԾ գնդի գրավմանը՝ ասելով, որ «զենքով եկածը տեռոր է բերելու, որովհետեւ սկսվում է հաշվեհարդարը, իսկ արյան վրա կառուցած որեւէ բան չի կարող լինել արդարացի»: Ձեզ անխնա քննադատեցին այս արտահայտության համար: ՊՊԾ գնդի գրավումից հետո բավական ժամանակ է անցել, զարգացումներ են տեղի ունեցել՝ կալանավորվել են խմբի անդամները, նրանց մեղադրանք է առաջադրվել: Ձեր կարծիքով, այս գործն ի՞նչ ավարտ կունենա:

- Ես այդ հայտարարությունն արել էի ՊՊԾ գնդի գրավման հենց առաջին օրը: Մարդիկ կարդացել են մամուլում զետեղված իմ խոսքերի միայն այդ հատվածը եւ խորամուխ չեն եղել հետագա մտքերիս մեջ: Դրա համար էլ սկսեցին ինձ մեղադրել այն բանում, թե ես տղաներին տեռորիստ եմ անվանել: Սակայն դա սուտ է, եթե ուշադիր կարդան, կհասկանան, որ այդպես չէ: Սա՝ մեկ: Ես ասում էի, որ զենքով եթե որեւէ մեկն ուզում է մի բան փոխել, իր հետեւից կբերի տեռոր. ես նկատի ունեի՝ արյուն կթափվի: Մեր երկրի համար, ամեն դեպքում, ես գտնում եմ, որ դա սխալ կլիներ: Շատերը կարծում են, որ միայն զենքով է հնարավոր փոփոխության հասնել, իսկ ես այդպես չեմ կարծում: Դա՝ երկու: Եվ երրորդ. վերջին 25 տարվա մեջ այդ տղաներն արեցին մի քայլ, ով ինչպես կուզի, թող ընկալի այդ քայլը, բայց արվեց մի քայլ, որը 25 տարի չէր արվել: Մի անգամ փորձեց դրան մոտեցող քայլ անել Շանթ Հարությունյանը, սակայն նա միայնակ մնաց: Էսօր տղաներն արեցին այդ քայլը։ Հիմա էսպես, թե էնպես, ով ինչպես վերաբերվի նրանց արածին, այդ քայլը չի կարող չգնահատվել, որովհետեւ դա, ըստ իս, բերում է մի ալիք, որը մենք իրավունք չունենք թույլ տալ, որ հանգչի:

- Դուք նկատի ունեք հեղափոխակա՞ն ալիք, երկրում փոփոխությունների հասնելու անհրաժեշտությա՞ն ալիք:

- Իհարկե, որովհետեւ մենք, սկսած 1996 թվականի ընտրություններից մինչ այսօր, ունենք դրա շատ մեծ կարիքը՝ նկատի ունեմ փոփոխությունների: Եվ 20 տարի է՝ մենք այդ քայլը չարեցինք, քանի որ այդպես էլ չունեցանք այն ընդդիմադիր ուժը, որը կկարողանար իր ետեւից տանել մարդկանց: Որովհետեւ որը եկավ՝ փորձեց դառնալ ընդդիմադիր՝ փակագծերի մեջ, խաբեց, կես ճանապարհից ետ կանգնեց, եւ մարդիկ մնացին խաբված: Ես այդ մասին ասել եմ 20 տարի առաջ, ասում եմ հիմա եւ կասեմ միշտ, քանի չի գտնվել այն ուժը, որն իր ետեւից կտանի մարդկանց:

- Պարոն Թոխատյան, Ձեր կարծիքով, «Սասնա ծռերը» հավակնո՞ւմ են լինել այդ ուժը:


Ամբողջական նյութը՝ սկզբնաղբյուր կայքում



Տարածել...


loading...

Նմանատիպ նյութեր
Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝ այստեղ,    На русском,  In English,  En français,   En español,   Türkçe

Միացեք մեզ YouTube-ում... 15հզ. բաժանորդ



Նոր նյութեր


«Եթե քո բոլոր օրերը նման են մեկը մյուսին, ուրեմն ապրել ես ԸՆԴԱՄԵՆԸ 1 օր» 
Եթե համաձայն ես, սեղմիր Հավանել   

 

Загрузка...
Կատեգորիա: Լրահոսից | Ավելացրեց: erkusov.com (24.08.16)
Դիտումներ: 331 | Տեգեր: Ես, արել, այնպիսի, լավություն, Ինձ, իշխանություններն, չեն, պապանձված, լեզուս, որ | - Վարկանիշ -: 0.0/0
Загрузка...